Չնայած իշխող Հանրապետական կուսակցությունը դեռ չի հայտարարել Գյումրու ընտրություններում իր թեկնածուի անունը, որը պետք է գլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը, ըստ մամուլի տեղեկությունների, նա Գյումրու անկուսակցական քաղաքապետ Սամվել Բալասանյանն է:
Գյումրու քաղաքապետի հավանական մյուս թեկնածու Մարտուն Գրիգորյանը այսօր մամուլում ասել է, որ ինքը և իր թիմը կսատարեն Գյումրու քաղաքապետի այն թեկնածուին, ով կարող է քաղաքի խնդիրները լուծել իր թիմի հետ միասին: Մարտուն Գրիգորյանը չի նշել, թե ում մասին է խոսքը, սակայն ըստ մամուլի հրապարակումների, Մարտուն Գրիգորյանը չի առաջադրվելու որևէ կուսակցության ցուցակով և սատարելու է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, քանի որ վերջինս գլխավորելու է ՀՀԿ ցուցակը:
ՀՀԿ-ում միանշանակ չեն ընդունում, որ իրենց թեկնածուն պետք է լինի ոչ ՀՀԿ-ական: Մինչ այժմ ՀՀԿ-ն քննարկել և որոշել է մեկ հարց, որ այս անգամ Գյումրիում իրենց թեկնածուն պետք է լինի ՀՀԿ անդամ: Ստացվում է, որ Գյումրու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորելու է անկուսակցական Բալասանյանը՝ նրա դիմաց, որ խոստացել է իր անձնական միջոցներով ներդրումներ անել Գյումրիում:
Tert.am- հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն իր որոշումն ու թիմակիցների ցանկությունը ստորադասում է ներդրումներին և գումարին, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածուներից մեկը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Թիմակցի հետ կապված եղել է ՀՀԿ-ականների ցանկությունը, սակայն որոշում չի եղել: Անձնական ներդրումների խոստումների մասին տեղեկություններին ես լուրջ չեմ վերաբերվում: Ես չեմ կարծում, որ պետք է համայնքի զարգացման համար համայնքապետը անհատական ներդրումներ անի: Դա ինձ համար մի քիչ անհասկանալի տերմին է, որովհետև համայնքի զարգացման համար պետությունը կամ բյուջեից է միջոցներ տրամադրում կամ վարկային համապատասխան ծրագրեր է իրականացնում: Անցած նստաշրջանում, օրինակ, մենք հաստատեցինք Գյումրի քաղաքի բարեկարգման վարկային ծրագիրը»:
Սուքիաս Ավետիսյանի համար ընդհանրապես անհասկանալի է Գյումրի քաղաքում անհատական ներդրում ասվածը: «Ուզում եմ հասկանամ՝ անհատական ի՞նչ ներդրում, որտե՞ղ է արել էդ ներդրումը: Որպես անհատական ներդրում Սամվել Բալասանյանը ներդրում արել է իր ընտանիքին պատկանող ձեռնարկություններում աշխատատեղեր ստեղծելով: Քաղաքում որևիցե մեկը անհատական ներդրում չի կարող անել: Ի՞նչ է նշանակում անհատական ներդրում, իր անձնական փողով փողո՞ց է կառուցել։ Չէ, նման բան չկա Գյումրիում: Ոչ մի քաղաքապետ ոչ մի ժամանակ իր անհատական փողերը չի դրել համայնքում փողոց կառուցելու կամ համայնքում ինչ-որ խնդիր լուծելու համար, դրանք համայնքային գումարներ են»,-ասաց գյումրեցի ՀՀԿ-ականը:
Սուքիաս Ավետիսյանը պնդում է, որ քաղաքապետի թեկնածուի հետ կապված վերջնական որոշում չկա, քանի որ հարցը դեռ չի քննարկվել կուսակցությունում: «Կարծում եմ, ցանկալի է, որ ՀՀԿ-ական գլխավորի ՀՀԿ-ի ցուցակը ընտրություններում»,-ասաց նա:
Որպես ՀՀԿ թեկնածուներ շրջանառվում էին Սուքիաս Ավետիսյանի և Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի թեկնածությունները: Ինքը՝ Սուքիաս Ավետիսյանը, չի թաքցնում, որ կցանկանար ՀՀԿ թեկնածու դառնալ: «Քանի որ քաղաքական ընտրություն է Գյումրիում, քաղաքական թիմն է որոշելու՝ ինչ ձևաչափով և ով է ղեկավարելու ցուցակը: Համակարգում երկար տարիներ աշխատել եմ, փոխքաղաքապետ եմ եղել ամենածանր տարիներին՝ 6 տարի, բնական է՝ փորձի պակաս չունեմ, քաղաքի հիմնախնդիրներն իմանալու հետ կապված, բայց քաղաքական որոշում է սա լինելու, թիմն է որոշելու, քաղաքական նման քննարկում դեռ չի եղել»,- ասաց Ավետիսյանը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47