Մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. սեպտեմբերի 28-ին, երեկոյան, գործով տուժող՝ «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը, ահազանգ ստանալով, որ Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից, Թումանյան և Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում անձրևային եղանակին կատարվում է ասֆալտապատում, ժամը 22:00-ի սահմաններում ժամանել է դեպքի վայր՝ լուսաբանելու կատարվող աշխատանքները: Սակայն «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տ. Ն.-ն, որ տվյալ պահին տեղում հետևում էր ընկերության կողմից տարվող ասֆալտապատ-ման աշխատանքներին, Նարինե Ավետիսյանի կողմից որպես լրագրող ներկայանալուց հետո բռնել է նրա ձեռքերից, վերցրել տեսանկարահանող սարքը՝ բջջային հեռախոսը, արգելել տեսանկարահանումներ կատարել, ջնջել կատարած լուսանկարները և վերադարձրել բջջային հեռախոսը:
Սակայն այն բանից հետո, երբ լրագրողը բջջային հեռախոսով կրկին սկսել է տեսանկարահանումներ կատարել, մոտեցել է, քննությամբ ինքնությունները չպարզված անձանց հետ բռնել նրա ձեռքերից, իսկ վերջիններս քաշքշել են Նարինե Ավետիսյանին, որի պատճառով նա վայր է ընկել: Նույն պահին ընկած վիճակում գտնվող Նարինե Ավետիսյանին է մոտեցել «Շին պլյուս» ՍՊ ընկերության վարորդ Վ. Խ.-ն և լրագրողի կամքին հակառակ վերցրել նրա բջջային հեռախոսը, ջնջել կատարած լուսանկարները: Նշված գործողություններով Տ. Ն.-ն ու Վ. Խ.-ն խոչընդոտել են լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը՝ թույլ չտալով լուսաբանել ասֆալ-տապատման աշխատանքների ընթացքը:
Դեպքից անմիջապես հետո Նարինե Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության բաժին, որի հիման վրա 2017 թվականի սեպտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում 2017թ. հոկտեմբերի 9-ին և 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տ.Ն.-ին և նույն ընկերության վարորդ Վ. Խ.-ին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքներում նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել:
Ինքնությունը չպարզված անձանց կողմից Նարինե Ավետիսյանի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մասն անջատվել և առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:
Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01