ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 23-ին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարևորել է հատուկ ներկայացուցչի առաքելության դերը, ինչպես նաև եվրոպական կառույցների ներգրավվածությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում:
Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ Արմեն Աշոտյանը ընդգծել է եվրոպական ինստիտուտների կողմից Ադրբեջանի ապակառուցողական վարքագծին և հռետորաբանությանը համարժեք թիրախային գնահատականներ տալու կարևորությունը:
Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը և հակահայ հայտարարությունները քայլեր են՝ ուղղված տարածաշրջանի անվտանգության ապակայունացմանը, որոնք նաև նվազեցնում են խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները:
Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ եվրոպական կառույցների կողմից համարժեք գնահատականների հնչեցումը հանրային պահանջ է, իսկ հակառակը խաթարում է միջազգային ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը տարբերվում է տարածաշրջանի այլ հակամարտություններից և այն պետք է շարունակել դիտարկել առանձին համատեքստում:
Հանձնաժողովի նախագահը նաև մեծապես կարևորել է Արցախի ժողովրդի ներգրավվածությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կրթական, սոցիալական և այլ ծրագրերում:
Անդրադառնալով խորհրդարանական հարթությունում ակտիվ համագործակցության հարցերին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունն ճկուն է, բազմաշերտ և օրենսդիրներին առկա հիմնախնդիրների լայն շրջանակ քննարկելու մեծ հնարավորություններ է ընձեռում:
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը կարևորել է միջխորհրդարանական հարթակներում առավել կառուցողական համագործակցությունը, մասնավորապես եվրոպական խորհրդարանական վեհաժողովներում: Արմեն Աշոտյանը ցավով արձանագրել է, որ ադրբեջանական պատվիրակությունների պահվածքը նման ձևաչափերում հաճախ անառողջ է և հայատյաց պետական քաղաքականության շարունակությունն է:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է ազգային խորհրդարաններում համաձայնագրի արագ և դյուրին վավերացումը: Այս համատեքստում նաև ընդգծվել է խորհրդարանական հարթակներում ԵՄ-ի նոր համաձայնագրով սահմանված համագործակցության ոլորտներում առավել նպատակային աշխատանքների իրականցումը:
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ խորհրդարանն այս հարցում ունի եվրոպական ինստիտուտների աջակցության կարիքը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01