«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն նախաձեռնել է «Գնումների մասին» նոր օրենքի նախագծի հանրային քննարկումը, որի մեկնարկին ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրեց Կառավարության քայլերը էլեկտրոնային գնումների համակարգում: Սերգեյ Շահնազարյանի խոսքով՝ 2014-ից մինչ օրս Կառավարությունը քայլեր է իրականացնում էլեկտրոնային գնումների համակարգի շրջանակն ընդլայնելու համար։
«Այսօր արդեն բոլոր՝ պետական և քաղաքական համայնքներում էլեկտրոնային գնումների համակարգն է գործում, և բոլոր համապատասխան գործընթացներն իրականացվում են էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով: Հուլիսին կունենանք նաև պլանավորման, հաշվետվողական մոդուլ», - ասաց Շահնազարյանը:
Քննարկմանը մասնակից «Բաց հասարակություն. հիմնադրամներ» Հայաստանի ներկայացուցիչ, փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն իր խոսքում ասաց, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կոռուպցիան Հայաստանում ունի արյան գին: Ամիրյանի կարծիքով՝ առանց վճռական քայլերի խնդիրը լուծել չի լինի. «Ստացվում է, որ ապրանքների և ծառայության ձեռքբերումներով է պայմանավորված պետություն, երկիր, հող ունենալ-չունենալու հարցը»:
Քննարկման մեկնարկին Սերգեյ Շահնազարյանը ներկայացրեց օրենքի նախագծում արվող հիմնական փոփոխությունները, որոնք պայմանավորված են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով: Նրա խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որն անդամակցում է և՛Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, և՛ ԵԱՏՄ-ին, իսկ դրանք երկուսն էլ պարտավորություններ են թելադրում, չնայած միմյանցից բավականին տարբեր են:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագծում հիմնական փոփոխությունների վերաբերյալ Սերգեյ Շահնազարյանն ասաց, որ առաջին գործողությունն ուղղված է եղել նրան, թե արդյոք այդ երկու համաձայնագրերը հակասում են իրար,թե՝ ոչ: Նրա խոսով՝ գնահատումների արդյունքում արձանագրվել է, որ այդ հակասությունները չկան, ինչից հետո սկսվել են նախագծի մշակման աշխատանքները:
Անդրադառնալով նոր օրենքի նախագծում նախատեսվող փոփոխություններին, Շահնազարյանն ասաց, որ չորս հիմնական փոփոխություններ են արվելու. առաջինը գնման ընթացակարգերի համապատասխանեցում ԵԱՏՄ պահանջներին: Այստեղ ֆունկցիոնալ փոփոխություններ են իրականացվելու: ԵԱՏՄ համաձայնագիրը չի նախատեսում շրջանակային համաձայնագրերում գնումների իրականացում: Հետևաբար, այդ նախագիծն օրենքից դուրս կգա, և կներդրվի էլեկտրոնային աճուրդների համակարգը, որը կառանձնացվի որպես առանձին գնման ձև:
Նախագծով սահմանվելու է գնման հետևյալ ձևերը. մրցույթ, էլեկտրոնային աճուրդ և մեկ անձից գնումներ:
Հաջորդ փոփոխությունը «սև ցուցակում» կազմակերպությունների ներառման պայմանների փոփոխությունն է: Գործող օրենքով «սև ցուցակում» գտնվելու ժամկետը 6 ամիսից 3 տարի է, ԵԱՏՄ համաձայնագրով այդ ժամկետը ֆիքսված է և չի կարող պակաս լինել, քան երկու տարին: Սա կազդի մրցակցության վրա, սակայն ունենք այն, ինչ ունենք:
Հաջորդ փոփոխությամբ բողոքարկման համակարգը անկախացվելու է, նախատեսվում է ստեղծել բողոքարկման խորհուրդ, որը կլինի անկախ մարմին: Կկարգավորվեն նաև այդ խորհրդի աշխատակազմի ձևավորումն ու հարաբերությունները։
ԵԱՏՄ համաձայնագիրը սա չի նախատեսում, նախատեսում է, որ կունենա բողոքարկման համակարգ, սակայն գործունեությունը կկանոնակարգվի ներքին կարգով:
Երրորդ փոփոխությունը վերաբերում է գնումների աջակցման կենտրոնին, որը խորհուրդ է տալիս, դիմումների ընդունման աշխատանքն է իրականացնում, եզրակացություն է տալիս դիմումներին:
Նախատեսված է անկախացնել բողոքարկման համակարգը։ Նախատեսվում է նաև, որ խորհրդի անդամների քանակը կլինի հինգ, որոնց կնշանակի ՀՀ նախագահը, իսկ 2018-ից հետո, հավանաբար, խորհրդի անդամների կնշանակի Ազգային ժողովը:
Չորրորդ փոփոխությունը հայտի և պայմանագրի ապահովումների ներկայացվող պահանջների փոփոխությունն է: Նախագծով առաջարկվում է հայտի ապահովագրման ինստիտուտը վերացնել:
Շահնազարյանի խոսքով՝ նախատեսված են նաև այլ փոփոխություններ, համաձայն որոնց, օրինակ, գնումների ժամկետները ևս երկարացվելու են, ձևավորվելու է մոնիթորինգային խումբ, որի կազմում ներառված կլինեն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց մոնիթորինգի արդյունքի հրապարակումը պարտադիր պայման է լինելու:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47