Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրն է: Այն նշվում է Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Սուրբ Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին:
Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաեւ հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սբ. Խաչի երեւման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցու Սբ. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել է Կյուրեղ Հայրապետը:
Սբ. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը: Սբ. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Սբ. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ վարքագրական աղբյուրների՝ տեղանքին լավատեղյակ լինելով, օգնել է Հեղինե դշխոյին գտնելու Քրիստոսի խաչափայտը:
Տեսնելով Սբ. Խաչի հրաշագործ զորությունը, իր մոր` Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով Կյուրեղ: Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու ժամանակ փոխարինում է նրան: Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի հետապնդումների ժամանակ: Սբ. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը նշվում է Սբ. Կյուրեղ Հայրապետի հետ միասին` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը:
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03