Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Mix Battle Fest 2016» փառատոնը: Պատանիների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպը խթանող մարզական փառատոնը, այսպես ասած, փողոցային մի շարք մարզաձևերի ու պարային ոճերի համադրում է, որի նպատակը ցուցադրական հագեցած ելույթներով ներկաների ուշադրությունն այս կամ այն մարզաձևին հրավիրելն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին և ունկնդիրներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ արտասահմանյան ծագում ունեցող մի շարք մարզաձևեր Երևանում էլ են մեծ տարածում ստանում, և այդ առումով պատահական չէ, որ «Mix Battle Fest 2016»-ը այս տարի ընդգրկվել է նաև «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում:
Հարկ է նշել, որ մայրաքաղաքի բակային տարածքներում մանկական խաղերին զուգահեռ տեղադրվող մարզասարքերը նույնպես բակային մարզաձևերը տարածելուն են միտված: Նախորդ տարվա համեմատ կրկնակի շատ մասնակիցներ ապահոված «Mix Battle Fest 2016» փառատոնի ողջ ընթացքն ուղեկցվել է ժամանակակից պարային մեղեդիներով: Ցուցադրական լավագույն կատարումների հեղինակները խրախուսվել են մրցանակներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47