Նախատեսված էր, որ 2018 թվականի առաջին եռամսյակում 16 հազար դեռահաս աղջիկ պետք է պատվաստվեին պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլ պատվաստանյութով, փետրվարի 21-ի դրությամբ 260 աղջիկ երեխա է պատվաստվել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:
Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարության ծրագիրը կարելի է ձախողված համարել:
«Ձախողումը ոչ միայն այն պատճառով է, որ ծնողներն են հրաժարվում, այլ այն, որ Հայաստանի բժշկական հանրությունն իր դրական կարծիքը չտվեց այս պատվաստանյութի հետ կապված: Առանց դա ստանալու, Առողջապահության նախարարությունը ներդրեց պատվաստանյութը և ադմինիստրատիվ կերպով բժիշկներին ստիպում է՝ բժիշկներն այն կիրառել»,-ասաց նա:
Այվազյանի խոսքով՝ հինգ բժիշկներ բացահայտ դեմ են արտահայտվել այս պատվաստանյութին, նրանցից երեքն էլ հրաժարվել են իրենց երեխաներին պատվաստել:
Նա նշեց, որ ԱԺ-ից էլ երկու պատգամավոր արտերկիր հարցում է ուղարկել, ըստ որի՝ օրինակ Ղազախստանում, որտեղ պատվաստանյութը ներդրվել էր 2013թ.–ից, այն այլևս ներառված չէ ազգային ծրագրում:
Ըստ նրա՝ Գավի հիմնադրամը մոտ 170 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պատվաստանյութը ներդնելու համար: Այս հիմնադրամը երրորդ երկրներին ֆինանսավորում է, որ տարբեր պատվաստանյութեր ներդրվեն:
Նա նշեց, հիմնադրամի հիմնադիրը՝ ԲԻլ Գեյթսը երկրագնդի բնակչության կրճատման գործընթացներին գաղափարների ջատագովներից է, և այս տրամաբանության մեջ առաջարկեց դիտարկել պատվաստանյութի ներդրումը:
«Երբ որ մենք բարձրաձայնում ենք այս պատվաստանյութի վտանգների մասին, մեզ ասում էին՝ ԱՄՆ–ում լիցենզավորվել է , իսկ ԱՄՆ–ը օրենքի երկիր է, ինչպե՞ս կլիցենզավորվեր, եթե խնդիրներ ունենար: «Հիվանդությունների վերահսկման կենտրոն» կա Միացյալ Նահանգներում, որը դրական կարծիք էր հայտնել պատվաստանյութի մասին: Կազմակերպության տնօրենը մեկ ամիս առաջ հրաժարական տվեց իր պաշտոնից: Պարզվեց, որ նա հանդիսանում էր ծխախոտ ու խոշոր դեղամիջոց արտադրող ընկերության բաժնետեր, այնպես որ այն հայտարարությունները, որ ԱՄՆ-ն օրենքի երկիր է, այդքան էլ այդպես չէ»,-ասաց Այվազյանը:
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում, բացի պատվաստումը, սկրինինգային ծրագրեր են կիրառվում, որի միջոցով կանայք պարբերաբար հետազոտություններ են անցնում արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման նախադրյալները կանխելու համար:
Իսկ Հայաստանում, թեև 2009 թվականից գործում է սկրինինգային ծրագիր, բայց այն, Այվազյանի խոսքով, անկազմակերպ ձևով է իրականացվում և չի ծառայում իր նպատակին:
«Եթե սկրինինգային ծրագիրը բարձր մակարդակի վրա դրվեր, շատ կանայք ժամանակին կստուգվեին և արգանդի պարանոցի քաղցկեղը կկանխվեր: Մի ոլորտում գործը նորմալ չի արվում, ստիպված ադմինիստրատիվ ձևով փորձում են խնդիրը լուծել պատվաստանյութի միջոցով, որն ամբողջ աշխարհում մեծ խնդիր է դառնում»,-ասաց նա:
Նա նշեց, որ մինչ այս պատվաստվածների շրջանում առաջացած հնարավոր խնդիրների մասին հարցում են ուղարկել առողջապահության նախարարություն, բայց առայժմ պատասխան չեն ստացել:
«Հարցում արեցինք՝ իմանալու համար բացասական դեպքեր գրանցվել են, թե ոչ. ասացին՝ եռամսյակը կլրանա, նոր»,-ասաց նա:
Այվազյանը հավելեց նաև, որ Գարդասիլով պատվաստվողների քանակը շատ եվրոպական երկրներում էականորեն նվազում է:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01