Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել հայազգի մարզիչ Քրիս Ղուկասը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Քրիս Ղուկասը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 6-ին Եգիպտոսում: Աշխատել է հունական մի շարք ակումբներում, այդ թվում «Պանիոնիս», «Կավալաս» , «Իրակլիս», «ՕՖԻ Կրետե» և այլն:
2015-2017 թվականներին գլխավորել է ավստրիական «Օբերվարտ» ակումբը, իսկ 2017-ից մինչ այժմ հանդիսանում է «ՈւՍԿ Պրահա» ակումբի գլխավոր մարզիչը:
«Շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ հենց իմ հայրենիքում, դա իմ վաղեմի երազանքներից մեկն էր» - ՀԲՖ մամլո քարտուղարությանն ասել է Քրիս Ղուկասը:
ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասել է հետևյալը.
«Քրիս Ղուկասը բարձրակարգ մասնագետ է և հաջողությամբ աշխատել է Հունաստանում, Ավսրիայում և Չեխիայում: Նրա թեկնածությունը ֆեդերացիան վաղուց էր քննարկում տարբեր տարիքային հավաքականների մարզչի պաշտոնում: Հաջողություն եմ մաղթում Քրիս Ղուկասին, այս պատասխանատու գործում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2018 թվականի Եվրոպայի առաջնության B Դիվիզիոնին:
Հուլիսի 13-22-ը կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է C ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են՝ Հունգարիան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Ռուսաստանը և Չեխիան:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
10:33 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02