Պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կուժեղացվի հետբացթողումային ստուգումների վարչությունը: Ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով էլ կավելացվի «կապույտ ուղի» ընթացակարգը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը: «Լուծարվում է նախաբացթողումային հսկողության վարչությունը, որովհետև մաքսային հսկողության առումով էական է, որ մաքսային ձևակերպման ու ապրանքների զննման փուլից մաքսային գործառույթները տեղափոխվեն նախորդող և հաջորդող փուլեր: Մաքսային մարմինները ոչ թե մաքսային հայտարարագիր լրացնող են, այլ փաստաթղթային գործառույթներ կատարող և հայտարարագիր ընդունող մարմին են»,-ասաց պաշտոնյան:
Ավետիքյանի խոսքով` ներկայում գործում են «կանաչ, դեղին և կարմիր ուղի» ընթացակարգերը, իսկ «կապույտ»-ը կծառայի որպես հետբացթողումային ստուգման փուլ: «Կանաչ ուղի» ընթացակարգում ոչ փաստաթղթային, որ ապրանքների փաստացի ստուգում տեղի չի ունենում: «Դեղին»-ը ենթադրում է փաստաթղթային ստուգում, իսկ «կարմիր»-ը փաստաթղթային ու ապրանքների մանրակրկիտ ստուգում: Իսկ երբ փաստաթղթերը նորմալ են, բայց կան ռիսկային հարցեր, որոնք հետագա ճշգրտման կարիք ունեն, կընտրվի «կապույտ ուղի» ընթացակարգը: Այսինքն` ապրանքները բաց են թողնվում «կանաչ ուղի» ընթացակարգով առանց ստուգման, բայց հետագայում անպայման իրականացվում է հետբացթողումային, արտագնա ստուգում: Դա կարող է լինել ապրանքը բաց թողնելուց հետո պահեստում ապրանքների հաշվարկ-նույնականացման, ինչպես նաև իրացումից հետո հաշվապահական փաստաթղթերի ստուգման տեսքով»,-պարզաբանեց Սամվել Ավետիքյանը:
Նրա տեղեկացմամբ` վերջին 3-4 ամսվա ընթացքում 70 տոկոսից ավել «կանաչ ուղի» ընթացակարգի ընտրողականություն են արձանագրել, որը նախատեսում են հասցնել մինչև 90 տոկոսի` դրա արդյունքում նվազեցնելով նաև «կարմիր ուղու» տեսակարար կշիռը ստուգումների գործընթացում: «Ռիսկ պրոֆիլների հետ անընդհատ աշխատանք պետք է կատարվի, հետագայում դա նաև պետք է կապենք հարկային բազայի հետ, որպեսզի այն տնտեսվարողները, որոնք օրինական հարկ վճարողի ստատուս ունեն, մաքսային առումով ևս ունենան որոշակի արտոնություններ»,-ավելացրեց ՊԵԿ փոխնախագահը:
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03