Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է, թե այս 25 տարիների ընթացքում ինչու մենք ձեռք չենք բերել կործանիչ ավիացիա:
«Հայաստանի ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանը հայտարարել է, որ մենք առայժմ չունենք կործանիչ ավիացիա: Ինչո՞ւ 25 տարվա պետությունը չունի այդ համակարգերը: Դուք հիմա ուղիղ եք ասում, որ Ռուսաստանն այստեղ ունի կործանիչ ինքնաթիռներ, ՀՕՊ համակարգեր ու անհրաժեշտության դեպքում մենք դրանք կարող ենք օգտագործել: Եթե հիմա Հայաստանի ՀՕՊ-ից հրաման լինի ռուսական էսկադրիլիային օդ բարձրանալ, իսկ Ռուսաստանից՝ պետք չի, մի բարձրացեք, այդ ինքնաթիռներն օդ կբարձրանա՞ն, թե՞ ոչ: Ես տեխնիկական վայրկյանների, րոպեների մասին չեմ խոսում»,- այսօր՝ հունիսի 28-ին, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին:
Արա Նազարյանը նշեց, որ նման համակարգեր ունենալը հնարավորությունների խնդիր է պետության համար. եթե հնարավորություններ լիներ, կունենայինք. «Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա ասեմ, որ նշված գործընթացները չեն կարգավորվում՝ միայն պարզապես հրամաններ տալով: Դրա համար կան համապատասխան փաստաթղթեր, կիրառման պլաններ, որոնք համաձայնեցված են, նաեւ այն դեպքերը՝ երբ դրանք պետք է օգտագործել: Մյուս կողմը հրաման տալու լիազորությունը, իրավունքը չունի: Եթե պատկերացնենք, որ կարող է նման բան լինել, ապա կորցնելու ոչինչ չկա, մենք մեր հակաօդային պաշտպանության համակարգն ունենք»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների պարտականությունն է պետության հնարավորությունները մեծացնելը. «Քառօրյա պատերազմից հետո չկա որեւէ ազդակ, որ դուք այդ ծառայությունը կատարել եք: Պարզ ասեք, որ ռուսական ռազմաբազայի ՀՕՊ-ը ադրբեջանական ինքնաթիռ չի խոցելու, այլ դրանք նախատեսված են 4-րդ, 5-րդ համաշխարհային պատերազմների դեպքում, որտեղ ՀՀ-ն ոչ մի հետաքրքրություն չունի»:
Արա Նազարյանն ի պատասխան ասաց. «Ձեր հարցը չհասկացա, քանի որ տարբեր բեւեռներ գնացիք»:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47