Ցանկացած պետության մեջ ավելորդ է խոսել տնտեսական, սոցիալական զարգացման մասին, եթե չունենք արդար դատական համակարգ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Նրա խոսքով, այժմ դատական բարձրագույն խորհրդի հիմնմամբ սկիզբ ենք դնում դատական բարեփոխումները կյանքի կոչելուն. «Ես միշտ կարծել եմ, որ մենք կարող ենք մեր ակնկալիքները բավարարող դատական համակարգ ունենալ երկու դեպքում՝ կադրային ճիշտ քաղաքականություն եւ դատավորների պատասխանատվություն:
Այս մարմնի դերը հիմնականում այդ երկու գործառույթների մեջ է: Ուզում եմ շնորհավորել, որ տրամագծորեն նոր գործընթացի սկիզբ ենք դնում եւ արդյունքները սպասեցնել չեն տալու: Կարճ ժամանակում արդյունքները տեսանելի կլինեն»,-ընդգծեց Գեւորգ Կոստանյանը:
Նա նկատեց, որ թեկնածուներին ուղղվող հարցադրումները սահմանափակվում էին քաղաքական բնույթի հարցադրումներով. «Որովհետեւ ոչ մասնագիտական, ոչ անձնական տեսակետից մեր թեկնածուները ոչ մեկի կասկածը չեն հարուցում: Մեր թեկնածուների պատասխանները քաղաքական բնույթի հարցերին, ապացուցեցին, որ հենց իրենք էլ պետք է լինեն ԲԴԽ անդամ, որովհետեւ նրանք սկզբունքորեն ձեռնպահ մնացին քաղաքական հարցերի մեջ ներքաշվելուց՝ պահպանելով քաղաքական չեզոքություն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ԱԺ կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոններում առաջադրել են՝ առաջին պաշտոնում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, երրորդում՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, 4-րդում՝ փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ 5-րդում՝Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:
Նշենք, որ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է ԱԺ-ն, մյուս 5-ը լինելու են բոլոր ատյանների դատարանների դատավորներից:
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03