Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ին սելավի քաղաքին հասցրած վնասների չափն արդեն հայտնի է՝ 605 միլիոն դրամ է անհրաժեշտ սելավի հետեւանքները վերացնելու համար: Այս մասին այսօր՝ հունին 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Նա նշեց, որ 605 միլիոն դրամից միայն 25 միլիոնն է տրամարդվելու տուժած բնակիչներին, մնացած գումարով կատարվելու են մաքրման եւ վերականգնման աշխատանքներ, նրա խոսքով՝ 41 ընտանիք է տուժել, որոնցից 12-ը խիստ. «605 միլիոնի վնաս է հասցվել, որից բնակչներին 25 միլիոն է հատկացվելու: Բոլոր տուժած տներին չենք կարող փոխհատուցում տալ, առավել շատ տուժած տներն են փոխհատուցում ստանալու: Իսկ մյուսներն իրենց միջոցներով մաքրման աշխատանքներ են կատարելու, իսկ այն բնակիչները»:
Քաղաքապետը նշեց, որ քաղաքին հասցված վնասները վերացնելու աշխատանքներ արդեն համայնքային միջոցներով կատարվել են՝ մաքրվել են դպրոց, հիվանդանոց եւ մանկապարտեզ տանող ճանապարհները, իսկ մնացած աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է փոխհատուցում. «Արդեն կառավարության նիստում կներկայացվի եւ կքննարկվի Արթիկին հասցված վնասների չափը, գումարն հատկացնելուց հետո արդեն հնարավոր կլինի կատարել հետեւանքները վերացնելու աշխատանքերը»:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները:
Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի, որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ:
news.am
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02