«Մարտի 1-ից մի շարք դեղերի դեղատոմսով վաճառքը առողջապահության համար կարևորագույն պայման է, բայց այսօր Հայաստանում դա հնարավոր չէ մինչև վերջ տանել»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Իմ կարծիքով, կամաց-կամաց իրավիճակը կփոխվի, որովհետև այն պետություններում, որտեղ պետությունը կարողանում է ապահովել ազգաբնակչության առողջապահական հարցերն ամբողջական և լրիվ, այնտեղ հնարավոր է դա անել, իսկ մեզ մոտ շատ մարդիկ կան, որ շատ ծանր հիվանդ են, բժշկի էլ չեն կարողանում գնալ: Կարողանում են ինչ-որ ձևով, օգնության կարգով գնան բժշկի, նա էլ դեղեր է գրում: Նաև դեղատներում կտեսնեք, որ մարդը մեկ հատ դեղ է գնում և այդ մարդուն ամեն օր, անընդհատ ուղարկել բժշկի, որ դեղատոմս ունենա ու դեղ գնի, դա հնարավոր պայման չէ»,- ընդգծեց պատգամավորը:
Պատգամավորը նկատեց, որ եթե այս ուղղությամբ որևէ թուլացում չլինի, ապա դեղերի շրջանառության մեջ կոռուպցիան գնալով կաճի։
Հարցին՝ արդյոք ազգաբնակչության մոտ խուճապ նկատո՞ւմ է՝ մինչև մարտի 1-ը մի շարք դեղեր պահեստավորել՝ Սահակյանը պատասխանեց.
«Երբեմն երբեմն, որովհետև ես էլ եմ դեղ օգտագործում, մտածում եմ՝ ես էլ պահեստավորեմ։ Կատակ եմ անում, բայց դե մարդիկ այդպիսին են, որովհետև եթե մարդն ամսվա մեջ շատ քիչ փող ունի ապրելու համար և նաև դեղամիջոց է անհրաժեշտ, նա ստիպված է լինում շատ քանակով ունենալ դեղից, որ ինչ-որ ժամանակ կարողանա օգտագործել այդ դեղը»։
Հաջորդ հարցին՝ արդյոք իրեն անհրաժեշտ դեղերն այդ ցուցակում ընդգրկվա՞ծ են՝ պատգամավորը պատասխանեց.«Գիտեք, պետք չի ինձ հարցնել՝ նայեք ընդգրկված է, թե ոչ, որովհետև խնդիրը ոչ թե իմ դեղ առնելուն է վերաբերվում, այլ ամբողջ ժողովրդին, որպեսզի նա կարողանա օգտվել դեղամիջոցներից»։
Իսկ համաձա՞յն է՝ ավելի լավ չէ ինքնաբուժությամբ զբաղվել, քանի որ շատ դեպքերում բժիշկների նշանակումներն ավելի վտանգավոր են, Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքնաբուժության տերմինն արդեն իսկ մտել է բժշկության մեջ։
«Նայած՝ ինչն ես բուժում, ինչ հիվանդություն ունես։ Կան մարդիկ, որոնք կարողանում են ինչ-որ դեղեր գտնել կամ բուսական բաներով ինչ-որ բաներ բուժել, բայց այդպես հնարավոր չէ հասարակությանը մշտապես պահել»,- ասաց նա։
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03