ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 23-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի բնակարաններից մեկում հարձակում է գործել տան բնակչուհու վրա և դանակի գործադրման սպառնալիքով վերջինիցս հափշտակել «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոս և կանխիկ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը հանդիսանում է անհատ ձեռներեց և զբաղվում մատնահարդարմամբ, վարսահարդարմամբ, բուժական մերսմամբ։ Դեպքի օրը տուժողին զանգահարել է մի հաճախորդ և պայմանավորվել՝ նրա ծառայությունից օգտվելու վերաբերյալ։ Քիչ անց հաճախորդը եկել է տուժողի բնակարան, զրուցել, պատմել է, որ նախկինում դատապարտվել է ավազակության համար և սուր առարկայի գործադրման սպառնալիքով կնոջից հափշտակել նրա «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսը, 192 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի:
Քննչական բաժնում տուժողի հայտնած տվյալներն ստուգելու ուղղությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ: Վերջինիս լուսանկարը ճանաչման է ներկայացվել տուժողին, ով մատնացույց է արել իր նկատմամբ ավազակային հարձակում գործած անձին:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01