ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գևորգ Կոստանյանը հաճելիորեն զարմացած է գործընկերների կողմից իրեն տրված գնահատականներից: Նա ԱԺ-ում իր ելույթում նշեց, որ, եթե ինքն իրեն բնութագրեր, ապա գործընկերների կողմից տրված գնահատականներին առնվազն 70 տոկոսը կհաներ։
«Մի բանում եմ համոզված՝ ցանկացած գնահատական, որ տրվում է, չի տրվում կատարած աշխատանքի համար, տրվում է կատարվելիք աշխատանքի համար: Այդ գնահատականներն, իրականում, ավելի շատ պարտավորեցնում են, որովհետև դրանք այն ակնկալիքներ են, որոնք պարտավոր եմ բավարարել, ընդ որում` անկախ իմ կամքից»,- ասաց նա:
Գևորգ Կոստանյանը, խոսելով իրավականի ու քաղաքականի համադրության մասին, շեշտեց, թե իր համոզմունք այն է, որ քաղաքական դեռևս չի նշանակում օդի մեջ խոսել, ավելին՝ նրա համար քաղաքական էլ է իրավական:
«Քաղաքական էլ պետք է հիմք ունեն, այսինքն՝ մենք չենք կարող ասել, որ 10 տոկոսը քաղաքական է, իսկ 90 տոկոսն իրավական: Ես իմ բոլոր զբաղեցրած պաշտոնների ժամանակ, հիմա էլ, եթե ընտրվեմ, հայտարարում եմ, որ միանշանակ իմ սկզբունքները չեն փոխվելու: Գոյություն ունի փաստարկ ու հակափաստարկ, եթե հակափաստարկ ընդունելի է, ապա ես իմ փաստարկը հանում եմ»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան էլ, որը նաև հաշվիչ հանձնաժողովի նախագահն է, հայտարարեց, որ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 13.00-ից մինչև 14.00-ն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանի թեկնածության հարցը ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Նշենք նաև, որ Հրայր Թովմասյանը հրաժարվել է այս պաշտոնից, քանի որ իր թեկնածությունն է ներկայացնելու ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար:
tert.am
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03