«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի ընդունումը պայմանավորված է պետական վիճակագրության մասին ՀՀ օրենքը միջազգային, հատկապես ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական տարածաշրջանի երկրների համար սահմանված ստանդարտներին եւ 2015-ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում օրինագիծը ներկայացնելիս նշեց Վիճակագրական պետական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը:
Նրա խոսքով, նախագիծը մշակվել է արեւելյան Եվրոպայի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար ՄԱԿ-ի ծրագրով մշակված պաշտոնական վիճակագրության մասին մոդելային օրենքի հիման վրա:. «Պետական վիճակագրության մասին օրենքն ընդունվել էր 2000 թվականին եւ այս ընթացքում փոփոխություններ ուզարգացումներ են եղել ոլորտում»:
Անդրադառնալով օրինագծի բովանդակային մասին, Ստեփան Մնացականյանն ասաց, որ նախագծով սահմանվել է ՀՀ պաշտոնական վիճակագրության արտադրողներից բաղկացած Ազգային վիճակագրական ծառայության կառուցվածքը, որը բաղկացած է վիճակագրության կոմիտեից եւ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներից:
Օրենքի երկրորդ գլուխը վերաբերում է պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներին, երրորդ գլուխը՝ ազգային վիճակագրական համակարգին:
«Մասնավորապես հստակեցվել է վիճակագրության պետական կոմիտեի տեղը կառավարման համակարգում: Սահմանվել է, որ կոմիտեն Կառավարության ենթակա պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է: Կոմիտեն ՀՀ պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողն է, եւ համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության եւ տարածմանն ուղղված ողջ գործունեությունը:
Վերանայվել է Կոմիտեի նախագահի եւ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամների նշանակման կարգը: Ըստ այդմ, Կոմիտեի նախագահին եւ պետական խորհրդի անդամներին նշանակում է կառավարությունը՝ վարչապետի ներկայացմամբ, 6 տարի ժամկետով:
Վերանայվել են նրանց լիազորությունները, սահմանափակվել է պաշտոնում նշանակվելու քանակը»,-ընդգծեց նա:
Բացի այդ, օրինագծով ձեւավորվելու է պաշտոնական վիճակագրության հանրային խորհուրդ, որը խորհրդատվական մարմին է լինելու. «Այն բաղկացած կլինի 11 անդամից, որոնք ներկայացնելու են տարբեր ոլորտների օգտագործողների: Հանրային խորհրդի անկախությունն ապահովելու նպատակով անդամների մեջ պետական հատվածի ներկայացուցիչները չպետք է մեծամասնություն կազմեն»,-ընդգծեց Ստեփան Մնացականյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունում այս օրինագծի քննարկման ժամանակ Ստեփան Մնացականյանը դժգոհել էր, որ այսուհետ իրենց ծառայությունը կոմիտե է կոչվելու, քանի որ կոմիտեն ավելի ցածր կարգավիճակ է ենթադրում:
11:08
11:08
10:49
10:29
10:16
10:02
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
20:12 03.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44