Իրացման ցանցերի պատասխանատուները պետք է ցանցերում ապահովեն սննդի որակի հսկողության պատասխանատուների նշանակում կամ նման ստորաբաժանումների ձևավորում: Այս մասին հայտարարել է ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Դրա նպատակը, ըստ ՍԱՊԾ հաղորդագրության, սպառողին անվտանգ ու որակյալ սննդամթերքով ապահովելու և իրացման փուլում հնարավոր խախտումները կանխելն է:
Դանիելյանի խոսքերով՝ անհրաժեշտ է սահմանել խիստ հսկողություն ընդունվող սննդամթերքի ուղեկցող փաստաթղթերի՝ համապատասխանաության հայտարարագրերի կամ պետական գրանցման վկայականների, պիտանության ժամկետի մակնշման, սննդամթերքի պահման պայմանների, ընդունվող սննդամթերքի ամբողջականության, տեղափոխող տրանսպորտային միջոցի մաքրության ու համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման և, իհարկե, սանիտարական նորմերի ու աշխատակիցների հիգիենայի նկատմամբ:
Որակի հսկողության պատասխանատուները պետք է հետևեն նաև, որ ժամկետանց կամ «ապագայի» սննդամթերքի ընդունումը, առավել ևս՝ վաճառքը բացառվի:
Տեսչության պետը հատկապես կարևորել է սննդամթերքի հետկանչի դեպքերում տվյալ խմբաքանակի հաշվառման և առանձնացման ապահովումը, որի համար առաջարկվել է ստեղծել տեղեկատվության փոխանակման և գործողությունների օպերատիվության հստակ մեխանիզմ:
Ծառայությունից հիշեցնում են, որ յուրաքանչյուր տնտեսավարող ինքն է պատասխանատու իր արտադրանքի, մատուցած ծառայությունների որակի և անվտանգության համար:
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03