«Այս հայտարարության փաստական տվյալները հիմնված են բավականին հարուստ և ընդարձակ գրականության վրա, հիմնված են անհերքելի ապացույցների ու դատական ակտերի վրա»,- Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի ներկայացումից հետո իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։
Պատգամավորը կոչ արեց խորհրդարանին առաջին իսկ հնարավորության դեպքում կողմ քվերակել այս նախագծին։
Նրա ելույթին հաջորդեց Նարիա Զոհրաբյանի ելույթը, ով նշեց, որ այս առիթն օգտագործելով կցանկանա այլ բանի մասին խոսել։
«Հիբրիդային պատերազմի այս ժամանակահատվածում մենք պետք է վերանայենք մեր խորհրդարանական դիվանագիտության մարտավարությունը: Ինձ համար հասկանալի չէ՝ գալ այս ամբիոնից մատ թափ տալ Ալիևի վրա, հոխորտանքներ հնչեցնել: Ինձ շատ հիշեցնում է Քաջ Նազարի թախտի տակից արված հոխորտանքները: Մենք դա պետք է դրսներում անենք, պետք է կարողանանք ճիշտ աշխատեցնել խորհրդարան-ԱԳՆ-Սփյուռք ներուժը»,- ասաց Զոհրաբյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Սումգայիթյան ոճրագործությունների իրական գնահատականը տրված չէ, ինչն էլ թույլ է տալիս Ադրբեջանին ամեն ինչ ներկայացնել ծուռ հայելիների մեջ, գլխիվայր շուռ տալով իրականությունը։
«Իրենք շատ լավ գիտեն, որ սումգայիթյան ոճրագործությունը այդ ժամանակի համար ամենափաստագրված հատվածն է իրենց կատարած ոճրագործությունների: Անգամ այդ ժամանակվա դատարանները հաստատել են փաստը, որ կատարվել է հայերի դեմ կոնկրետ ցեղասպանական գործողություններ: Սա մենք պետք է օգտագործենք վեր հանելու համար այն կեղծիքը, որ Ադրբեջանում տիրում է»,-նշեց Ռուստամյանը:
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03