Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ընտրություններում Բարձրագույն դատական խորհրդի անդամների բոլոր թեկնածուներն ընտրվել են։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։
Նա տեղեկացրեց, որ 98 պատգամավորից միայն 2 պատգամավորներ են դեմ եղել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը։
«Գևորգ Դանիելյանին կողմ քվեարկել է 90 պատգամավոր, դեմ՝ 7, Լիպարիտ Մելիքջանյանին կողմ քվեարկել է 82 պատգամավոր, դեմ՝ 15-ը, Հայկ Հովհաննիսյանին 86 պատգամավոր է կողմ քվեարկել, դեմ՝ 11, Սերգեյ Մեղրյանն ընտրվել է 87 կողմ, 10 ձայնով»,- նշեց Մելիքյանը։
Այնուհետև նորընտիր անդամները շնորհակալություն հայտնեցին վստահության համար և երդվեցին իրենց պարտականությունները կատարել Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։
«Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Գագիկ Հարությունյանը ստացել է երկու դեմ ձայն, սակայն ես գիտեմ, որ մեր խմբակցության պատգամավորները, ովքեր մասնակցել են ընտրությանը՝ յոթ հոգի, քվեարկել են դեմ Գևորգ Դանիելյանին և Գագիկ Հարությունյանին։ Սա ես համարում եմ մանր ժուլիկություն՝ ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող մեծամասնության կողմից՝ ուղղված ընդդեմ «Ելք» դաշինքի», - վարման կարգով հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03