ԱԺ «Ելք» խմբակցությունը պնդում է՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ու անդամների ընտրությունը կեղծվել է:
Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրենց խմբակցության անդամները դեմ են քվեարկել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, այնինչ արդյունքներով միայն 2 դեմ քվեարկություն է գրանցվել:
Փաշինյանը շեշտեց, որ իրավապահ մարմինները պետք է քննություն սկսեն. «Թող քրեական գործ հարուցվի, մենք պնդում ենք, որ արդյունքները կեղծվել են, և մեր խմբակցության անդամները վկայի կարգավիճակով ցուցմունք կտան, որ դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին»:
Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «Ելք» խմբակցությունից 4 հոգի կողմ են քվեարկել, ապա Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ուրեմն Նաիրա Զոհրաբյանն էլ թող քրեական գործի շրջանակներում որպես վկա գա, ասի»:
Ըստ նրա՝ նպատակը «Ելքի» մեջ հակասություններ գտնելն էր: Փաշինյանն ասաց, թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են կեղծել արդյունքները:
«Եթե ինչ-որ մեկը գժվում է Գագիկ Հարությունյանի համար, ի՞նչ, սպառնալիքի տա՞կ էր նրա ընտրությունը, տրամաբանությունը բացատրեք: Խմբակցությունը որոշում է կայացրել, վեճ չի եղել, տարաձայնություն չի եղել, հինգ րոպեում որոշել ենք այս հարցը»,-ասաց նա։
Փաշինյանը տեղի ունեցածը որակեց որպես մանր ժուլիկություն՝ նշելով, որ իրենց քվեաթերթիկները փոխվել են:
tert.am
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01