Վաղը՝ կառավարության հերթական նիստին, որոշում կկայացվի ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Ըստ նախագծի հիմնավորման` վերջին տարիներին ՀՀ կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումն է: Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց:
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգում ընդգծվել է այն, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման խնդրի լուծումը մեծապես կապված է քրեակատարողական՝ առողջապահական առկա համակարգի ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովման հետ:
Նախագծում ասվում է, որ քրեակատարողական առողջապահության գործող համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքում առկա են մի շարք համակարգային խնդիրներ: Դրանք են՝մասնագիտական անկախության բացակայություն, բուժանձնակազմի հանդեպ ազատությունից զրկված անձանց անվստահություն, քրեակատարողական համակարգի բուժաշխատողների ներգրավման դժվարություն, բժշկական անձնակազմի որակավորման խնդիր:
Այսպիսով, ներկայացված նախագծով առաջարկվում է հետևյալ առանցքային լուծումները. հիմնադրման միջոցով ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, սահմանել, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումը և վերականգնումը, թույլատրել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել նախագծով սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակները, իրականացնել միջոցառումներ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կադրերի համալրման, ինչպես նաև վերջինիս գործունեության համար անհրաժեշտ տարածքների հատկացման համար:
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լուծել քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական անկախության ապահովման հարցը, ստեղծել նախադրյալներ քրեակատարողական բուժօգնության ծառայության հանրային առողջապահության համակարգին ինտեգրվելու, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացման համար:
tert.am
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03