ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ՀՊՏՀ շրջանավարտ-2016» միջոցառմանը, որի ընթացքում բակալավրիատի շրջանավարտներին են հանձնվել ավարտական պետական դիպլոմներ: Գերազանցության դիպլոմները շրջանավարտներին է հանձնել վարչապետը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով ներկաներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօր մեծ կյանք է ճանապարհում մասնագետների նոր սերունդ՝ օժտված գիտելիքներով և անհրաժեշտ հմտություններով: «Դուք ամփոփում եք համալսարանական կրթության շրջափուլը, որը խիստ կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքում: Տեղյակ եմ, որ համալսարանում անցնող տարիներին ստեղծվել են ժամանակակից կրթության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ արդիական միջավայր, հետազոտական աշխատանքի հնարավորություն, նյութատեխնիկական հիմքի վերազինում, թվային գրադարան: Հուսով եմ, որ սա տվել է իր արդյունքը, և դուք համալսարանից հեռանում եք անհրաժեշտ գիտելիքներով և անմոռանալի տպավորություններով, որոնք կօգնեն ձեզ կյանքում գտնելու ձեր արժանի տեղը»,- նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կրթված հասարակությունը պետության ամրության, երկրի զարգացման և հասարակության առաջընթացի երաշխիքն է, որին այլընտրանք չկա: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ ՀՀ կառավարությունն իր ծրագրում, ամենօրյա աշխատանքում որդեգրել է կրթության խրախուսման մոտեցումը՝ հատուկ կարևորելով կրթության մատչելիությունն ու հասանելիությունը:
«Կասկած չկա, որ մրցունակ պետություն դառնում են, առաջին հերթին, մրցունակ կադրերով, և այս առումով գրագետ, կիրթ սերունդ ունենալն անչափ կարևոր է: Ինձ համար՝ որպես կառավարության ղեկավարի, հատկապես կարևոր է որակյալ տնտեսագետների առկայությունը, որոնք կարող են իրենց գիտելիքներով նպաստել մեր տնտեսության առաջանցիկ զարգացմանը»,- շեշտել է վարչապետը և համոզմունք հայտնել, որ լավ պատրաստված մասնագետները նոր լիցք են հաղորդելու Հայաստանի տնտեսության զարգացման գործին՝ դառնալով երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործը ստանձնող պատասխանատու քաղաքացիներ:
Ամփոփելով խոսքը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՊՏՀ բոլոր շրջանավարտներին և մաղթել հաջողություններ:





20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47