«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման համար կփոխհատուցի 5 մլն ՀՀ դրամ։
Ս.թ. հունվարի 16-ից փետրվարի 4-ը ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ստուգում է անցկացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում, որի արդյունքում պարզվել է, որ ընկերությունը խախտել է՝
1. ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ, 37-րդ հոդվածների հետեւյալ պահանջները.
իրականացվել է ջրօգտագործման թույլտվությունից ավել ջրառ,
սահմանված կարգով չի իրականացվել ջրառի հաշվառում,
չի մշակվել արդիական տեխնոլոգիաների կիրառման ջրային ռեսուրսների մոնիտորինգ, բարելավող եւ աղտոտման նվազեցման, կանխման միջոցառումներ,
չի մշակվել եւ իրականցվել ջրակորուստների կրճատման եւ նորմավորման ջրաքանակների արդյունավետ օգտագործման միջոցառումների ծրագիր,
2017 թվականի վթարի հետեւանքով արտադրական հոսքաջրերն աղտոտել են 200 մ2 հողային տարածք, ինչը ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պահանջով մաքրվել է,
նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է վարչական պատասխանատվություն 200.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ հաշվարկվել է ջրային ռեսուրսների աղտոտման եւ ավել ջրառի համար ջրային ռեսուրսներին հասցված վնաս 3.070.914 ՀՀ դրամի չափով։
2. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ եւ 15-րդ հոդվածների պահանջները
մթնոլորտային օդ է արտանետվել թույլտվությունից ավել փոշի եւ առանց թույլտվության ածխածնի ազոտի օքսիդներ,
նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 80-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 150.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ մթնոլորտային օդին հասցված վնասը կազմում է 1.933.060 ՀՀ դրամ։
3. «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 12-րդ եւ 13 –րդ հոդվածների պահանջները.
չի մշակվել թափոնների անձնագրերը եւ թափոնների գոյացման եւ տեղադրման սահմանաքանակները,
նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2011 հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 50.000 ՀՀ դրամի չափով։
4. «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 61-րդ եւ 69-րդ հոդվածների պահանջները.
բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին սահմանված կարգով վճարները չեն կատարվել,
օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադրման եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների վճարները սահմանված կարգով չեն կատարվել,
նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 601-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 150.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ նախազգուշացում` խախտումները վերացնելու համար։
Այսպիսով նշված խախտումներն առաջացնում են շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնում 5.003.974 ՀՀ դրամ եւ վարչական պատասխանատվություն` 200.000 ՀՀ դրամի չափով։
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03