«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Նա հիշեցրեց, որ փետրվարի 21-ին ԱԺ լսումներ անցկացվեցին բարձրագույն կրթության մասին օրինագծի վերաբերյալ: Բոստանջյանը հետաքրքրվեց, թե հնչած բազմաթիվ առաջարկություններից որևէ բան նախագծում ներառվել է, թե ոչ:
«Եղած առաջարկությունների պարագայում ի՞նչ վերաբերմունք է ցուցաբերում Կառավարությունը»,- հարցրեց նա:
Նախարար Մկրտչյանը նշեց, թե երկկողմանի մտահոգություններ կան:
«Եթե օրենքը չկրի անհրաժեշտ դրական փոփոխությունները՝ որակ ապահովելով, ապա վատ վիճակի մեջ կհայտնվեն և՛ գիտությունը, և՛ բարձրագույն կրթության ապագան»,- ասաց նա և նշեց, թե հիմա ամփոփում են և ԱԺ հերթական նիստի ժամանակ քննարկում կանեն:
«Հարցադրումների պատասխաններն ունենք, նաև միջազգային փորձն ենք նայել»,-ասաց նա:
Բոստանջյանն արձագանքեց, թե ինչու պետք է Համաշխարհային բանկը օրենք մշակի, և «տարիքային ցենզից ելնելով սահմանափակում մտցվի»:
Նախարարը նշեց, որ օրենքը գրվել է ՀՀ-ում, հեղինակի կազմն այստեղ է, իսկ Համաշխարհային բանկի գրած օրենքը ենթարկել է փորձաքննության, այն էլ իրենց խնդրանքով:
Ըստ նախարարի՝ բարձրագույն կրթության ոլորտում աշխարհում հայտնի վեց փորձագետներ են մասնակցել, ովքեր բարեփոխումներ են իրականացրել տարբեր երկրներում:
Ինչ վերաբերում է տարիքային ցենզի սահմանափակումներին, Մկրտչյանը նշեց, թե հիմա չէր ցանկանա մտնել բովանդակային քննարկման մեջ:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02