ARM | RUS |

ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ ՀՔԱՎ գրասենյակի հրապարակած տեղեկանքները թյուրիմացության տեղիք են տալիս. զինվորական դատախազություն

28.02.18 | 18:56

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ի լրումն այս տարվա հունվարի 9-ին հրապարակված տեղեկանքի, 26.02.2018թ. հրապարակել է «Ճշտված տեղեկություններ» 2017թ. ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ: Տեղեկանքները, սակայն, ըստ ՀՀ զինվորական դատախազության, պարունակում են անճշտություններ, որոնք, կամա թե ակամա, հանգեցնում են հանրության ապատեղեկացմանը, հանիրավի անվստահություն սերմանելով ՀՀ զինվորական դատախազության կողմից պարբերաբար հրապարակվող պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:

Մասնավորապես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր հրապարակած տեղեկանքներով հետևողականորեն փորձում է համոզել, որ ՀՀ ԶՈՒ-ում և ԱՀ ՊԲ-ում 2017թ. ընթացքում գրանցվել է ծառայության հետ կապված մահացության 64 դեպք, այսինքն՝ պաշտոնապես հրապարակվածից ավելի շատ:

Ընդ որում՝ դրանցից 5-ը (Հարութ Պողոսյան, Մուրադ Ավանեսյան, Վահե Մարգարյան, Ռոբերտ Գասպարյան, Սպարտակ Մկրտչյան) ներկայացվում են փաստացի որպես հանրությունից թաքցված: Այս կապակցությամբ ՀՀ զինվորական դատախազությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.

1. 2017թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել է ծառայության հետ կապված՝ 56 զինծառայողի մահվան դեպք, այդ թվում՝ հակառակորդի կողմից սպանություն` 23, սպանություն` 3, ականի պայթյունից` 4, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով` 4, ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել` 10, հիվանդություններից` 4, ավտովթարից` 4, դժբախտ պատահարից 4:

Այսպես կոչված՝ հանրությունից «թաքցված» վերոնշյալ 5 անձանցից երկուսի (Հարութ Պողոսյան, ով մահացել է 17.04.2017թ. տեղի ունեցած դժբախտ պատահարից և Ռոբերտ Գասպարյան, ով սպանվել է հակառակորդի կողմից) մահվան դեպքերը ՀՀ զինվորական դատախազությունում հաշվառված են զինծառայության հետ կապված մահացությունների թվում: Մյուս երեք զինծառայողների մահվան դեպքերը, սակայն, պայմանավորված չեն զինվորական ծառայությամբ: Մասնավորապես՝

- Մուրադ Ավանեսյանը՝ N զորամասի բուլդոզերավար, պայմանագրային զինծառայող, շարքային. 04.10.2017թ. իրենց տանից առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բուժկետ, որտեղ հանկարծամահ է եղել: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 3-րդ ԿՔԲ-ի կողմից 03.11.2017թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

- Վահե Մարգարյան. 01.08.2017թ. դաշտում ծիրան հավաքելու ժամանակ վրաերթի է ենթարկվել անչափահաս եղբոր կողմից վարվող տրակտորով: 01.08.2017թ. տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, այնուհետև ՀՀ ՊՆ ԿԿԶՀ, որտեղ 05.08.2017թ. մահացել է: Քննությունը կատարվել է Վայոց Ձորի մարզի վարչության Վայքի ոստիկանության կողմից:

- Սպարտակ Մկրտչյան` N զորամասի ՀՕՊ բաժնի ավագ սպա, մայոր. 19.08.2017թ. ծայրահեղ ծանր վիճակով ընդունվել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց՝ սուր շնչառական, սուր սրտային անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ: 23.08.2017թ. նրա մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Դեպի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 1-ին ԿՔԲ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով 19.09.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

2. Գրասենյակի «ճշտված» տեղեկանքում նշված չեն ՀՀ զինվորական դատախազությունում որպես ծառայության հետ կապված մահվան դեպքեր հաշվառված՝ ներքոհիշյալ զինծառայողների մահվան դեպքերը:

- Գրիշա Վանեսյան՝ պայմանագրային, շարքային. 12.12.2017թ. ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում ինքնազգացողությունը վատացել է, չնայած հենակետի անձնակազմի կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելուն՝ հանկարծամահ է եղել: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով 13.01.2018թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

- Արմեն Սաքանյան՝ պայմանագրային, կրտսեր սերժանտ, մահացել է հիվանդությունից: 27.01.2017թ. գտնվելով N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում՝ ինքնազգացողությունը վատանալու պատճառով Իջևանի ԲԿ տեղափոխելու ճանապարհին նրա մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Ախտորոշումը՝ «սրտամկանի սուր ինֆարկտ»: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով 02.02.2017թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

3. Գրասենյակի ներկայացրած տեղեկանքներում ծառայության հետ չկապված մահվան մի քանի դեպք փաստացի դիտարկվել է ծառայության հետ կապված մահացությունների համատեքստում: Մասնավորապես՝

- Արմեն Ծատուրյան՝ մայոր. 26.04.2017թ. մահացել է անձնական օգտագործման ավտոմեքենայում՝ սրտի կաթվածից: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քրեական գործ չի հարուցվել, նյութեր չեն նախապատրաստվել:

- Նարեկ Մխիթարյան՝ պայմանագրային զինծառայող, սերժանտ. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված հիվանդությունից մահվան դեպք: Մինչդեռ 30.05.2017թ. Ն.Մխիթարյանը «պարանոցի միջային կիստա» ախտորոշմամբ ընդունվել է ԿԿԶՀ դիմածնոտային բաժանմունք և վիրահատվել: 14.06.2017թ. նրա ինքնազգացողությունը վատացել է և գրանցվել է նրա կենսաբանական մահը: Ախտորոշումը՝ «սուր սիրտ-անոթային շնչառական անբավարարություն: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով 16.06.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

- Վարդան Գրիգորյան՝ պայմանագրային զինծառայող, շարքային: Գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված սպանության դեպք: Մինչդեռ ըստ քրեական գործի նյութերի՝ կնոջ նկատմամբ անբարո վերաբերմունքի համար Վ.Գրիգորյանին 17.08.2017թ. բռունցքներով սպանել, մեքենան ձորն է գլորել ու այրել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Լ.-ն: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 6-րդ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով 18.08.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

- Գևորգ Խանամիրյան՝ ժամկետային զինծառայող, շարքային: Գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Սակայն արձակուրդում գտնվելու ընթացքում, պապի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար իր կողմից վարած ավտոմեքենայով 23.10.2017թ. ենթարկվել է վթարի, ինչի հետևանքով մահացել է: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ ԿՔԲ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով 31.10.2017թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

- Նորայր Հովհաննիսյան՝ պայմանագրային կրտսեր սերժանտ. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Մինչդեռ 28.10.2017թ., տվյալ պահին զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու պայմաններում, իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Սյունիքի մարզի Շենաթաղ-Սիսիան ճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել քաղ. Սուրեն Մկրտչյանի վարած «ՈՒԱԶ 3152» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով նա և նրա մեքենայի ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ ԿՔԲ–ում 04.11.2017թ. քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

- Թաթուլ Թադևոսյան՝ պայմանագրային զինծառայող, շարքային. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Մինչդեռ զինծառայողի դին հայտնաբերվել է 22.11.2017թ. Երևան-Մողրի ավտոմայրուղու 178.2 կն հատվածում Սյունիքի մարզի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում՝ մեքենայից դուրս, 8-10 մետր հեռավորության վրա ընկած վիճակում: Ըստ նախնական տվյալների՝ Թ. Թադևոսյանը, տվյալ ժամանակահատվածում գտնվելով զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու պայմաններում, իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի՝ ՀՀ ՊՆ հաշվեկշռում չգտնվող ավտոմեքենայով ճանապարհից դուրս է եկել և գլորվել ջրամբարի հատված: ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

- Սամվել Կարճիկյան՝ ՊՆ N զորամասի ավագ լեյտենանտ. գրասենյակի տեղեկանքում հաշվառվել է որպես ծառայության հետ կապված ավտովթարի դեպք: Սակայն պարզվել է, որ զինվորական ծառայության պարտականություններ չկատարելու ժամանակահատվածում, 21.12.2017թ., իր կողմից վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիքի մարզի Փամբակ-Ծափաթաղ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել: Նրա դին հայտնաբերվել է վթարված մեքենայից 7 մետր հեռավորության վրա: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ ԿՔԲ-ում նախապատրաստված նյութերով 20.01.2018թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

4. Բացի վերոնշյալ անճշտություններից՝ գրասենյակի նախնական տեղեկանքում նշվել էր նաև, որ 2017թ. ընթացքում մահացել են 39 պարտադիր ժամկետային զինծառայող, սակայն հենց իրենց ներկայացրած ցուցակում այդպիսիք 37-ն էին: Ընդ որում՝ այս տվյալը վերանայված չէր երկու օր առաջ հրապարակված «ճշտված» տեղեկատվության մեջ: Նշվել էր նաև, որ պարտադիր ժամկետային զինծառայողներից 4-ի մահվան դեպքը տեղի է ունեցել զորակոչվելուց 3-ամսյա ժամկետում, որոնցից 1-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 1-ը՝ առողջական խնդրի: 2 դեպք որակվել է որպես ինքնասպանություն: Մինչդեռ 2017թ. ընթացքում զորակոչվելուց հետո 3 ամսյա ժամկետում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով որևէ պարտադիր ժամկետային զինծառայող չի զոհվել: Նշված եռամսյա ժամկետում հիվանդությունից մահացել է մեկ զինծառայող՝ Սարգիս Ափինյանը: 2017թ. արձանագրվել է ինքնասպանության 2 դեպք (Աբաս Սլոյան, Հրաչ Ավետիսյան):

Վերոնշյալ փաստերը վկայում են զինծառայողների մահացությունները դեպքերը որպես բոլոր դեպքերում զինվորական ծառայության հետ կապված ներկայացնելու միտումնավորության, դրանով իսկ պարզ, բայց մարդկային, բարոյական տեսանկյունից անթույլատրելի մանիպուլյացիաների դրսևորման մասին: Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ երկու տեղեկանքներից ոչ մեկում ակնարկ անգամ չկա մահացության դեպքերի մի մասը զինծառայության հետ կապված չլինելու մասին՝ չնայած այն հանգամանքին, որ ի պատասխան Գրասենյակից մի քանի անգամ ստացված հարցումների՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից դրա հետ կապված տրվել էին հստակ պարզաբանումներ:


Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների...

20:04

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

13:37

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է...

13:21

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև. Անանյան

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև....

13:15

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․...

13:02

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար...

12:33

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան...

12:07

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու շպրտվել են

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու...

11:47

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել...

11:22

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական...

10:34

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել...

10:03

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01