Մարտի 5-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Փհենչհան՝ ձմեռային պարալիմպիկ խաղեր: Հայաստանը դեռևս մեկ ներկայացուցիչ ունի: Դահուկավազքում հանդես կգա Ստասիկ Նազարյանը:
Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենք անում են հնարավոր ամեն բան՝ Փհենչհան-2018-ում երկրորդ մասնակիցն ունենալու համար:
«Ցանկանում ենք, որ Փհենչհանում հանդես գա նաեւ լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը: Նա Չեխիայում պետք է մասնակցեր վարկանիշային մրցաշարի: Սակայն, Հայաստանում Չեխիայի դեսպանատունը մեզ չընդառաջեց վիզայի հարցում: Այժմ դիմել ենք միջազգային պարալիմպիկ կոմիտե, որ մեր լեռնադահուկորդին թույլ տան մասնակցել Խաղերին»,- ասել է Հակոբ Աբրահամյանը՝ փոխանցում է ՀԱՕԿ-ը:
Ստասիկ Նազարյանի համար պարալիմպիկ խաղերին մասնակցելն արդեն մեծ հաջողություն է: «Կփորձեմ հանդես գալ իմ հնարավորությունների սահմանում: Ցանկալի կլիներ ունենայի լավ արդյունքներ, բայց դրա համար պետք է տարվա ընթացքում ավելի շատ մարզվել ու մրցումների մասնակցել»,- նշել է մարզիկը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից մարզահագուստ է հանձնել պարալիմպիկ պատվիրակության անդամներին, այդ թվում՝ լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանին:
«Գագիկ Ծառուկյանը մշտապես աջակցում է մեր բոլոր մարզիկներին: ՀԱՕԿ նախագահի եւ օլիմպիական կոմիտեի անունից հաջողություն եմ ցանկանում Ստասիկ Նազարյանին»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:
Նախնական տվյալներով Փհենչհանի պարալիմպիակ խաղերին կմասնակցեն 42 երկրի շուրջ 550 մարզիկներ: Պարալիմպիկ խաղերը կկայանան մարտի 9-18-ը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02