ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 28-ին ընդունել է «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին և կազմակերպության փոխնախագահ Կարեն Միքայելյանին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը համազգային նպատակների իրականացման գործում կարևորել է կազմակերպության առաքելությունը: «Անհերքելի է ձեր ներդրումը հայոց բանակի ստեղծման գործում»,-դիմելով Նորատ Տեր-Գրիգորյանցին՝ ասել է նա:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում արժևորելով հայկական սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը:
Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ այդ պետությունը մեկ դար անց էլ չի փոխել իր վարքագիծը:
«Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը մարդկության դեմ ոճրագործություն է, այն վաղեմության ժամկետ չունի: Մենք շարունակելու ենք պայքարել հանուն արդարության»,-ասել է Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ առանց դատապարտման չկա արդարություն: Այս համատեքստում նա կարևորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի հարցը Հայկական հարցի արցախյան դրսևորումն է: Նա փաստել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների վարած պանթյուրքիստական քաղաքականությունը տարածաշրջանի հիմնական սպառնալիքն է:
Հյուրերը ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, որոնք առնչվում են արևմտահայերի` Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների շահերի և իրավունքների պաշտպանությանը: Նորատ Տեր-Գրիգորյանցն առանձնահատուկ ընդգծել է Էդուարդ Շարմազանովի՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն ուղղված անձնական ջանքերը: Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ խորհրդարանին՝ Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարություն ընդունելու համար:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01