ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը շոու է որակում ՀՀ ու ՌԴ միջև հակաօդային միավորված պաշտպանության համակարգի ներդրման դեմ երեկ խորհրդարանի առաջ անցկացվող բողոքի ակցիան:
Tert.am-ի հետ զրույցում Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ այդ մարդիկ, ովքեր պայքարում են միավորված ՀՕՊ համակարգի դեմ, ուղղորդվում են տարբեր արտաքին ուժերի կողմից:
«Ես մի երկուսին մոտեցա, փորձեցի բացատրեմ, որ սխալ են անում, բայց մարդիկ շոու են անում: Քչերը գիտեն՝ ինչ է դա, ռազմաքաղաքական ինչ խնդիր է: Դա մեր պաշտպանության խնդիրն է, լավ պայմանագիր է: Ասում են՝ ռուսներին ենք տալիս մեր օդային տարածքը: Մի հատ նայեք պայմանագիրը: Նման բան կա՞: Այդ ակցիա իրականացնողները տեղյակ չէին՝ ինչ է սա, մարդիկ ուղղակի ղժղժում էին: Սա մեր անվտանգության խնդիրը լուծող փաստաթուղթ է»,- նշեց Լեռնիկ Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ համակարգը, որը տեղադրվում է, մեծ գումարներ է պահանջում, իսկ Հայաստանը չէր կարող տրամադրել նման ֆինանսական միջոցներ՝ օդային պաշպանության համար:
«Հիմա, եթե մենք ասում ենք, թե Բաքուն կարող ենք ռմբակոծել, բա իրենք էլ Երևանը կարող են ռմբակոծել: Իսկ այս փաստաթուղթը հավելյալ կոզր է մեր ձեռքում: Եթե իրենց հրթիռը պոկվեց, եկավ մեզ վրա, մեր հրթիռները պոկվում են, ոչնչացնում են: Սա վա՞տ է: Սա պաշտպանական խնդիր է, եթե հարձակողական լիներ, կարող է մտածեի, որ ռուսները ուզում են օգտվել, բայց մենք պաշտպանվում ենք, ամրացնում ենք մեզ: Վատ չէ, որ մենք ռուսների միջոցով պաշտպանվում ենք»,- նշեց պատգամավորը:
Հարցին՝ ինչո՞ւ են ռուսները հետաքրքրված Հայաստանի պաշտպանությամբ, Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, թե պատմական շահեր կան. «Պետրոս 1-ից, Իսրայել Օրուց սկսած այդպես է եղել, հիմա էլ այդպես է: Հարցն այն չէ՝ ռուսները լավն են կամ էս են... Բայց կյանքը ապացուցել է, որ այդպես է: Ես չեմ ասում, որ մեզ պետք է պաշտպանեն Ադրբեջանին թողեն, ոչ, իրենց հետ առանձին քաղաքականություն են վարում, ազգամիջյան կոնֆլիկտները օգտագործում են իրենց շահերի համար ու ճիշտ են անում: Իրենք դեմ են, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով հարցը լուծի, իրենք ուզում են, որ ղարաբաղյան հարցը մխա, ստատուս քվոն պահպանվի, որ իրենք երկու կողմից կնոպկա ունենան, սեղմեն»:
Վերջում Լեռնիկ Ալեքսանյանը շեշտեց, որ ռուսների միջոցով պաշտպանվում է մեր օդային տարածքը, ինչը չարիք չէ:
tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47