Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կշտամբել է Սպիտակ տան հեռահաղորդակցության հարցերով ղեկավար Հոուփ Հիքսին, ինչից հետո 29-ամյա գեղեցկուհին հրաժարական է տվել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախագահին զայրացրել էր այն փաստը, որ իր վարչակազմի ամենաերիտասարդ անդամներից մեկը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի առջև վկայություն տալու ժամանակ խոստովանել է, որ երբեմն ստում է Թրամփին:
Դրանից հետո 71-ամյա ղեկավարը խիստ կշտամբել է նախկին մոդելին՝ հարցնելով, թե «մի՞թե կարելի է այդքան հիմար լինել»:
Ընդհանուր առմամբ, Հիքսը 9 ժամ վկայություն է տվել Կոնգրեսում՝ 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին ռուսական կողմի հնարավոր միջամտության ու Թրամփի շտաբի և ռուսների ենթադրյալ կապի վերաբերյալ:
Հայտնի է, որ նախկին մոդելը ներառված է եղել Թրամփի նախընտրական թիմում ու նախագահի կողմից մեծ վստահություն վայելող մարդկանցից մեկն էր:
Այնուհանդերձ՝ Սպիտակ տանը հերքել են տեղեկությունն առ այն, որ Թրամփը կշտամբել է Հիքսին:
«Հոուփը հրաշալի մարդ է ու մեծ աշխատանք է կատարել վերջին 3 տարվա ընթացքում: Նա շատ խելացի է ու պարզապես հրաշալի անձնավորություն: Ես նրան կկարոտեմ, բայց, միևնույն ժամանակ, միանգամայն հասկանում եմ, որ նա ուզում է նոր հորիզոններ նվաճել: Վստահ եմ, որ մենք ապագայում նորից միասին կաշխատենք»,-մեկնաբանել է Թրամփը:






17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02