Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարցրեց, թե արդյոք իրեն չի մտահոգում այն, որ ընտրության այլընտրանք  չկա, այսինքն՝ ինքն է միակ թեկնածուն և արդյոք չի դիմել ՀՀԿ-ականներին, որպեսզի կողմ լինեն, որ ևս մեկ թեկնածու լիներ:
«Արդյոք մտահոգություն չունե՞ք, որ ոչ թե ընտրվում եք նախագահ, այլ նշանակվում եք ՀՀԿ-ի կողմից»,- հարցրեց պատգամավորը:
Բացի դրանից, Մանե Թանդիլյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք Արմեն Սարգսյանը չի ցանկանում գլխավորել ՀՀԿ-ի ցուցակը՝ վարչապետ դառնալու համար, որպեսզի իրականացնի նախանշված ծրագրերը: Պատգամավորը հիշեցրեց, որ, ըստ նոր Սահմանադրության, դրանք չի կարող իրացնել նախագահի պաշտոնում:
Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ հասկանալի չէ՝ եթե ուրիշ թեկնածու լիներ, ինչպես պետք է առաջադրվեր:
«Այդ հարցն ինձ չէ ուղղված, կարծում եմ՝ դա ձեզ է ուղղված: Ես խորին հարգանք ունեմ պարոն Արտակ Զեյնալյանի նկատմամբ, անձամբ հանդիպել եմ իրեն, դա ձևական չեմ արել, և եթե ստացվի՝ ընտրվեմ, ուրախությամբ պատրաստ եմ նրա հետ աշխատել, կիսել այն գաղափարներն ու մտքերը, որ ընդհանուր ունենք: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ես որևէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ, եթե ընտրվեմ, Սահմանադրությունը կարգելի, իսկ եթե չընտրվեմ՝ առավել ևս»,-եզրափակել է Սարգսյանը:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42