Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարցրեց, թե արդյոք իրեն չի մտահոգում այն, որ ընտրության այլընտրանք չկա, այսինքն՝ ինքն է միակ թեկնածուն և արդյոք չի դիմել ՀՀԿ-ականներին, որպեսզի կողմ լինեն, որ ևս մեկ թեկնածու լիներ:
«Արդյոք մտահոգություն չունե՞ք, որ ոչ թե ընտրվում եք նախագահ, այլ նշանակվում եք ՀՀԿ-ի կողմից»,- հարցրեց պատգամավորը:
Բացի դրանից, Մանե Թանդիլյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք Արմեն Սարգսյանը չի ցանկանում գլխավորել ՀՀԿ-ի ցուցակը՝ վարչապետ դառնալու համար, որպեսզի իրականացնի նախանշված ծրագրերը: Պատգամավորը հիշեցրեց, որ, ըստ նոր Սահմանադրության, դրանք չի կարող իրացնել նախագահի պաշտոնում:
Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ հասկանալի չէ՝ եթե ուրիշ թեկնածու լիներ, ինչպես պետք է առաջադրվեր:
«Այդ հարցն ինձ չէ ուղղված, կարծում եմ՝ դա ձեզ է ուղղված: Ես խորին հարգանք ունեմ պարոն Արտակ Զեյնալյանի նկատմամբ, անձամբ հանդիպել եմ իրեն, դա ձևական չեմ արել, և եթե ստացվի՝ ընտրվեմ, ուրախությամբ պատրաստ եմ նրա հետ աշխատել, կիսել այն գաղափարներն ու մտքերը, որ ընդհանուր ունենք: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ես որևէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ, եթե ընտրվեմ, Սահմանադրությունը կարգելի, իսկ եթե չընտրվեմ՝ առավել ևս»,-եզրափակել է Սարգսյանը:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02