Սա պատմական նիստ է. առաջին անգամ նոր սահմանադրական կարգով նախագահ է ընտրվելու: Նախագահի միակ թեկնածուն է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը՝ առաջադրված ՀՀԿ-ի կողմից:
Այս մասին ՀՀ նախագահի ընտրության քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Արմեն Սարգսյանի ելույթը դիտելիս պարզ երևում են այն «մեսիջները», որ տրված են:
«Ազգային միասնության գաղափարն էր, և ցեղասպանությունից հետո վերածնվելու և այն հարգելու գաղափարն էր: Ձեր այսօրվա ելույթից հետո համոզվեցի, որ նախագահ Սարգսյանն իր քաղաքական որոշումներում և առաջարկություններում միշտ հիմնավոր է, և ձեր թեկնածությունը դրա առհավատչյան է»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ Արմեն Սարգսյանը կաշկանդված չի լինելու, որ նա առաջադրված է ՀՀԿ-ի կողմից:
«Յուրաքանչյուրի, այդ թվում՝ Արմեն Սարգսյանի համար, կարծում եմ, պատիվ է լինել ՀՀԿ-ի թեկնածու»,- նկատեց նա՝ հիշեցնելով, թե որքան ՀՀԿ-ականներ են պայքարել անկախ պետականության համար:
«Այնպես որ, «Հանրապետական» կուսակցության թեկնածու լինելը առավելություն է»,-հավելեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ այսօրվա Հայաստանն անհամեմատելի է 90-ականների Հայաստանի հետ, ապա շնորհակալություն հայտնեց բոլոր նախագահներին, վարչապետներին իրենց պետական գործունեության համար:
Շարմազանովը կարևորեց Արմեն Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ խոսվում է քաղաքացի լինելու կարևորության մասին, քրիստոնեական արժանիքների կարևորելը:
«Շատ եմ կարևորում Ձեր հանդիպումները և՛ Գարեգին 2-րդ, և՛ Արամ Ա կաթողիկոսների հետ: Հաջորդ կարևոր թեզը ՀՀ, Արցախի Հանրապետություն և Սփյուռք եռամիասնությունն է»,- ասաց նա:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01