Հայաստանի հանրապետության Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկով, կառավարությունը հաստատել է «Խելացի քաղաքի» ստեղծման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցը, տեղեկացնում է 911tert.am-ը։
Ըստ փաստաթղթի, ներկայումս Հայաստանում ձևավորված է 502 համայնք, որից 46-ը ունեն քաղաքային բնակավայր: Քաղաքաբնակ 1,919 միլիոն բնակչից 1,066 միլիոնն ապրում է Երևանում, մնացածը՝ այլ քաղաքներում:
«Խելացի քաղաք» հայեցակարգի տեսլականն է` ունենալ մշտապես զարգացող քաղաքային բնակավայր է, որտեղ կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումներ քաղաքացիների և քաղաքի հյուրերի անվտանգ և հարմարավետ կյանքի պայմանների ապահովման համար, իրականացնելով տարբեր սոցիալական խմբերի կարիքներից բխող համաչափ տարածքային պլանավորման մոտեցումների վրա հիմնված զարգացման արդյունավետ ծրագրեր, հաշվի առնելով աղետների վտանգների, կլիմայի փոփոխության հետևանքով, տեխնածին և մարդկային գործունեության արդյունքում առաջացած բոլոր ռիսկերը:
Հայեցակարգի նպատակներ են. քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծում՝ հիմնված նորարարական մոտեցումների վրա, կայուն համաչափ քաղաքային զարգացման գործընթացի ապահովում, քաղաքացիների արդյունավետ մասնակցության ապահովում քաղաքի զարգացման և կառավարման գործընթացներին, տեղեկատվական և նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ դիմակայուն և անվտանգ միջավայրի ամրապնդում, տեղեկացվածության և իրազեկման մակարդակի բարձրացում, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ քաղաքացիների կենսամակարդակի բարձրացում եւ այլն:
2018-2020 ժամանակահատվածի համար սահմանված է 5 գործողություն. ըստ խելացի լուծումների պահանջարկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության առումով համայնքներում առկա իրավիճակի վերլուծություն, ՀՀ համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության առումով ըստ խելացի լուծումների պահանջարկի արդյունքների ամփոփում և վերլուծություն, միջազգային փորձի հիման վրա խելացի լուծումների ձևաչափերի և չափանիշների մեթոդական ցուցումներ մշակում, «Խելացի քաղաքների» ստեղծման նպատակով օրենսդրական բարեփոխումների իրականացում, խելացի լուծումների փաթեթներին համապատասխան «Խելացի քաղաքների» ծրագրի մշակման աշխատանքների համակարգում:
Հայեցակարգի զարգացման 18 ուղղությունից մեկը աղետների ռիսկի կառավարումն է: «Անվտանգ քաղաք բնակիչների և հյուրերի համար» ուղղությամբ սահմանված է.
«Քաղաքի տարածքը ենթակա է տարբեր վտանգների ազդեցության: Այդ նպատակով մշակել ծրագրեր, որոնք ուղղված կլինեն այդ վտանգների կանխման և կանխարգելման, ինչպես նաև վտանգի հնարավոր ծագման դեպքում բնակչության պաշտպանությանն ուղղված գործողությունների կատարմանը: Դա նշանակում է՝ հասնել նրան, որ քաղաքի զարգացման ծրագրերը ներառեն աղետների ռիսկի նվազեցման ենթածրագրեր, ինչը կնպաստի բնակչության և հյուրերի անվտանգության ապահովմանը»:
Ակնկալվում է, որ հայեցակարգի իրականացումը կնպաստի նորարարությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, սոցիալական և տնտեսական զարգացմանը
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03