ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Սեյրան Իսպիրյանն ու Սայաթ Ստամբոլցյանն առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության բնակության նոր վայրում հաշվառվելու և անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձին և Աշտարակի անձնագրային բաժանմունքի հանրային ծառայողին համապատասխանաբար կաշառք և ապօրինի վարձատրություն են տվել:
Այսպես, Սեյրան Իսպիրյանը առանց օրինական փաստաթղթերի ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու համար 26.04.2013թ.-ին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արագածի անձնագրային բաժանմունքի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գոռ Քալանթարյանին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության Ս. Իսպիրյանին հաշվառելու և անձնագրավորելու համար նրանից պահանջել և ստացել է կաշառք: Դրա դիմաց Գ. Քալանթարյանը, առանց ՀՀ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տան համասեփականատերերի համաձայնության, Ս. Իսպիրյանին կեղծ հիմքերով հաշվառել է այդ հասցեում, որից հետո, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ, վերջինս հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, այնուհետև ստացել կեղծ հիմքերով նույնականացման քարտ և կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր: Նշված կեղծ անձնագիրն օգտագործելով` Ս. Իսպիրյանը 2013-2017թթ-ի ընթացքում «Զվարթնոց», «Բագրատաշեն», «Բավրա» և «Գյումրի» հսկիչ-անցագրային կետերով 14 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:
Նույն ապօրինի ճանապարհով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է ստացել նաև Վրաստանի մեկ այլ քաղաքացի` Սայաթ Ստամբոլցյանը: Վերջինս նույնպես, չունենալով անձնագրավորման համար պարտադիր պայման հանդիսացող հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի հաշվառման գործ և անձնագրավորման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր կազմելու համար Ս. Ստամբոլցյանից ապօրինի վարձատրություն է պահանջել ու ստացել: Դրա դիմաց հիշյալ հանրային ծառայողը ապօրինի գործողություններ է կատարել քաղաքացու օգտին. առանց Աշտարակ քաղաքի համապատասխան տան համասեփականատերերի համաձայնության Ս. Ստամբոլցյանին կեղծ հիմքերով հաշվառել է նշված հասցեում: Այնուհետև վերջինս հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում և ստացել կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր:
Ս. Ստամբոլցյանը հիշյալ կեղծ անձնագրի օգտագործմամբ 2014-2016թթ-ի ընթացքում «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետերով 6 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:
Այսպիսով, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար Սայաթ Ստամբոլցյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ, 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով: Իսկ պաշտոնատար անձին կաշառք տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար Սեյրան Իսպիրյանին մեղադրանքներ են առաջադրվել 312-րդ, 325-րդ և 329-րդ հոդվածների 1-ին մասերով:
Ս. Ստամբոլցյանի և Ս. Իսպիրյանի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03