Փետրվարի 12-ից 24-ը ոստիկանության զորքերում անցկացվեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի Գլխավոր Ռազմական տեսչության պլանային ստուգումներ: Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ ստուգվեցին Զորքերի գլխավոր վարչության և ենթակա զորամասերի մարտական պատրաստականության վիճակն ու մարտական խնդիրներ կատարելու ունակությունը, մարտական ծառայության կրման, ստորաբաժանումներում ուսումնադաստիարակչական աշխատանքների, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակը, վարչատնտեսական ծառայությունների գործունեությունը և այլն։
Փետրվարի 28-ին ամփոփվեցին տեսչական ստուգումների արդյունքները։ Մասնակցում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, Գլխավոր ռազմական տեսչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, գլխավոր ռազմական տեսչության և ոստիկանության զորքերի սպաներ:
Ռազմական տեսչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը ներկայացրեց ստուգումների արդյունքները։ Նշվեց արձանագրված թերությունների մասին, քննարկվեցին դրանց վերացման եղանակներն ու ժամկետները։
Խորհրդակցության ավարտին, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչությանը՝ ստուգումների հետ մեկտեղ ոստիկանության զորքերին ցուցաբերած օգնության և օժանդակության համար, հավաստիացրեց, որ ստուգման արդյունքում ի հայտ եկած թերությունները կշտկվեն կարճ ժամանակում:
Գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն անդրադարձավ վերջին տարիներին ոստիկանության զորքերում իրականացված էական և տեսանելի բարեփոխումներին, ընդհանուր առմամբ բարձր գնահատելով ստորաբաժանման ծառայությունը։ Առավել բարձր արդյունքներ ապահոված սպաներին և հրամանատարներին հայտնեց իր շնորհակալությունը։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03