ՌԴ-ի և Իրանի ներկայացուցիչների այցերը Երևան և Բաքու հնարավոր է՝ կապված լինեն ԱՄՆ հետախուզության զեկույցի հետ, գրում է rosbalt.ru-ի հոդվածագիր Իրինա Ջորբենաձեն։
ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտարարել էին Ղարաբաղյան հակամարտության վերսկսման հավանականության մասին, հիշեցնում է լրատվամիջոցը՝ անդրադառնալով նրան, թե արդյոք Բաքու և Երևան Իրանից և ՌԴ-ից ներկայացուցիչների այցերը կապված են դրա հետ:
Հոդվածագիրը նշում է, որ ԱՄՆ հետախուզության նման «անկեղծությունը» չէր կարող ուշադրության չարժանանալ Բաքվում և Երևանում: Հարցը, թե ով է շահագրգռված նոր պատերազմում, դեռ անպատասխան է, քանի որ Հայաստանը կամ Ադրբեջանը նման շահագրգռվածության մասին չեն հաստատում: Ադրբեջանը պատերազմի մեջ չպետք է շահագրգռված լինի, քանի որ այն նախևառաջ ավերիչ կլինի և հարցականի տակ կդնի գազամուղների և տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունն ու գործունեությունը:
Բացի այդ, Ադրբեջանը չի կարող Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցության հույս ունենալ, նրանք ղարաբաղյան հարցում միակարծիք են՝ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ կարգավորում:
Այնուամենայնիվ, ամերիկացիների զեկույցը շատերի մոտ լարվածություն է առաջացրել, գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ Երևան է ժամանել ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Ռուսաստանի համար Կովկասում խնդիրները չափազանց կարևոր են, և նա չի կարող թույլ տալ այստեղ բռնկումներ: Տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի անվտանգության առումով մեծ խնդիրների, այդ թվում՝ իսլամիստ գրոհայինների հոսքը դեպի Անդրկովկաս՝ ՌԴ-ի հետ սահմաններ: Այդկերպ, չի բացառվում, որ Նարիշկինը Երևան է այցելել երեք պատճառով՝ հակամարտության վերսկսման մեծ հավանականության, Հայաստանում ահաբեկիչների հայտնվելու պոտենցիալ վտանգի և ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում ռուսական սպառազինությունների մատակարարումների հարցում Հայաստանին հանգստացնելու համար:
Հոդվածագիրը նշում է, որ Ղարաբաղյան հակամարտությամբ մտահոգված է նաև Իրանը: Նարիշկինի այցի հետ գրեթե միաժամանակ Բաքու է ուղևորվել Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին: Հայաստանում փորձում են հասկանալ, թե ինչու Հաթամին հանկարծ ուղևորվեց Բաքու. արդյո՞ք Թեհրանն իսկապես վախենում է իր սահմանին ռազմական գործողությունների վերսկսումից, փորձում է պարզել ռազմական գործողություններին ադրբեջանական պատրաստակամությունը, փորձում է զսպել իրավիճակի սրումը, թե՞ վախենում է, որ տարածաշրջանում երրորդ ուժեր կհայտնվեն:
Հեղինակը նշում է նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ուղևորվել է Բելառուս, և հիշեցնում է, որ Ադրբեջանը բելառուսական զենքի խոշոր գնորդն է:
Բաքուն և Վաշինգտոնը կարծես շատ ակտիվ հասկացնում են, որ հակամարտությունը կարող է վերսկսվել ցանկացած պահի՝ չնայած նրան, որ անցած տարվա վերջին նկատվում էր բանակցային գործընթացի ակտիվացում:
Հասանովի ռազմատենչ հայտարարությունները և ամերիկյան հետախուզության տվյալները կարելի է համարել որպես հակամարտության կողմերին զսպելու ռազմավարություն, իսկ իրադարձությունների զարգացման մյուս տարբերակը՝ երկարատև ռազմական բախումները, ոչ մեկի շահերից չի բխում՝ բացի իշխանական կառույցներում չգտնվող ծայրահեղական կամ հանցավոր խմբերից:
Այնուամենայնիվ, մասշտաբային ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքներ չկան, պատերազմը կարող է սկսվել մեկ սադրիչ կրակից: Եվ շատ կասկածելի է, որ այն կհաջողվի կանգնեցնել չորս օրվա ընթացքում, ինչպես դա եղավ 2016 թվականի ապրիլին, եզրափակում է հեղինակը:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44