ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում նախատեսվող կառուցվածքային բարեփոխումներով պայմանավորված՝ իրականացվում է քննիչների հաստիքների համալրման գործընթաց:
ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում քննիչների հաստիքները համալրելու համար կարող է դիմել՝ Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացին, ով.
1. ունի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորում,
2. անցել է պարտադիր զինվորական ծառայություն` բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն և հանձնել սահմանված քննություններ, ինչպես նաև սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած և պահեստազորում գրանցված անձանց,
3. տիրապետում է հայերենին,
4.ֆիզիկական պատրաստականությամբ, մասնագիտական որակներով, առողջական վիճակով, բարոյական հատկանիշներով համապատասխանում է ազգային անվտանգության ծառայողին ներկայացվող պահանջներին:
Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:
ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում քննիչի պաշտոնին չի կարող հավակնել այն քաղաքացին, ով.
1. դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2. դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
3. դատապարտվել է հանցագործություն կատարելու համար,
4. չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում քննիչների հաստիքները համալրելու համար թեկնածուները կարող են դիմումը ներկայացնել ՀՀ ԱԱԾ ընդունարան՝ ք.Երևան, Նալբանդյան 104 հասցեով. մանրամասների համար զանգահարել (010)589059 հեռախոսահամարով:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03