Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ներկայացված մյուս տարբերակները եղել են շատ ավելի հետաքրքիր և ավելի ընդունելի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պետական գործիչ Արամ Մանուկյանի արձանի մրցույթի հաղթող, քանդակագործ Դավիթ Մինասյանը` անդրադառնալով Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի (խորհրդանիշի) մրցույթի արդյունքների ամփոփմանը:
«Ես նայել եմ առաջարկված բոլոր տարբերակները. այնտեղ եղել են ինձ համար ավելի ընդունելի, հետաքրքիր տարբերակներ, սա ես չէի ընտրի»,- ասաց նա և նշեց, որ մի քանի տարբերակ ինքը հավանել է: Ինչ վերաբերում է հաղթած տարբերակին, նա ասաց, որ այն պարզապես Երևան քաղաքի պաշտոնական զինանշանի մշակված տարբերակն է, որից ավելի լավ տարբերակներ էլ կային:
Դավիթ Մինասյանը նշեց, որ ներկայացված «դեղին առյուծը» վաղուց կա, և դա Երևանի զինանշանն է: «Դա նույն ծխախոտի տուփի վրայի առյուծն է: Ժամանակին, երբ արտադրվել է «Արին Բերդ» ծխախոտը, այն նվիրված է եղել Երևանի 2750-ամյակին: Դա նույն առյուծն է, որը դարձել է Երևանի պաշտոնական զինանշանը»,- ասաց նա:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորած մրցութային հանձնաժողովը, նաև հիմք ընդունելով հանրային քննարկման արդյունքները, հաղթող է ճանաչել «Տերյան» մշակութային կենտրոնի և «Factory» ընկերության ներկայացրած աշխատանքները:
Առաջիկայում տեղի կունենա հաղթող կազմակերպություններին մրցանակների հանձնման արարողությունը:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01