Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:
Ողջունելով հյուրերին՝ Վահե Նիկոյանը ներկայացրել է Երևանի զարգացման ծրագրերի շրջանակում որդեգրած ներդրումային քաղաքականությունն ու վերջին տարիներին դաշտի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Քաղաքապետի տեղակալն անդրադարձել է նաև ներկայում քննարկվող ներդրումային խոշոր ծրագրերին, այդ թվում հարմարավետ միջավայրի ապահովման համատեքստում հասարակական տրանսպորտի բարեփոխումների, վերելակային տնտեսության և մի շարք այլ ուղղություններով և ընդգծել դրանց շուրջ հնարավոր համագործակցության հեռանկարները:
«Երևանում ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտն այսօր փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ է ընձեռում: Մի շարք ոլորտներում հաջողությամբ իրականացվել և ընթացքում են ներդրումային տարբեր նախագծեր: Մենք բարձր ենք գնահատում Բելառուսի, մասնավորապես Մինսկի հետ մեր համագործակցությունը և այս առումով կարևորում ենք քաղաքային ծրագրերի իրագործման ուղղությամբ բելառուսական ընկերությունների հետաքրքրվածությունը», – նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է խորացնելու գործակցային կապերն ու աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության և համագործակցության զարգացման հարցում պատրաստակամության համար՝ Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Դմիտրի Կորչիկը ընդգծել է բելառուսական կողմի հետաքրքրվածությունը Երևանի տրանսպորտային ցանցի, վերելակային տնտեսության և «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրերի իրականացման շուրջ:
«Ուսումնասիրելով և որոշակիորեն ծանոթանալով Երևանի զարգացման ծրագրերով ամրագրված առաջնահերթություններին, եկել ենք առաջարկելու բելառուսական առաջատար ընկերությունների փորձը: Կարծում եմ, որ վերը նշված, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում քաղաքապետարանի աջակցությամբ կարող ենք արդյունավետ համագործակցության եզրեր գտնել», – նշել է Դմիտրի Կորչիկը:
Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկն իր հերթին, շնորհակալություն հայտնելով բովանդակալից քննարկման համար, պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը փոխշահավետ համագործակցություն ծավալելու գործում:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03