Վերջին 3 ամիսներին հանրապետության տարածքում դիտված բարձր ջերմային ֆոնի հետևանքով մասնավորապես՝ Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում վեգետացիան սկսվել է մոտ 40-45 օր շուտ: Այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Հատկապես շատ տաք է եղել փետրվար ամիսը, այն Արարատյան դաշտի առանձին հատվածների և Երևան քաղաքի համար դարձավ ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում դիտարկված ամենատաքը: Մարտ ամսին նույնպես օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվել է 1-2 աստիճանով նորմայից բարձր, ինչը նշանակում է, որ ունենալու ենք մեր կլիմայական պայմանններին բնորոշից մի փոքր ավելի տաք մարտ, տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից ավել: Առաջիկա 5 օրերին, փետրվարի 4-8-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում՝ մոտ 5-6 աստիճանով:
Եղանակի տաքացմանը զուգընթաց, Միջերկրական ծովից մեր երկիր եկող տաք և խոնավ օդային հոսանքները առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ իրենց հետ կբերեն նաև անձրևներ, առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ և քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Քանի որ հանրապետության հովտային գոտիներում գյուղատնտեսական աշխատանքները արդեն մեկնարկել են, ապա հանրությանը տեղեկացնում ենք, որ առաջիկա 5 օրերին բացասական ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին Արարատյան դաշտում, Սյունիքի և Տավուշի հովտային գոտում տատանվելու է +4…+6, իսկ ցերեկը +14…+16 աստիճանի սահմաններում:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01