ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բարձր է գնահատում Եվրախորհրդարանում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված քննարկումների աշխատանքը: Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն, անդրադառնալով Եվրախորհրդարանում փետրվարի 27-ին տեղի ունեցած Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի մասին բարձր մակարդակի քննարկմանը, նշեց, որ Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանում Արցախի հարցով տեղի ունեցած աշխուժությունը:
«Քննարկումներին եվրոպացի գործիչների մասնակցությունը բավական ներկայացուցչական էր: Տասնյակից ավելի եվրոպացի պատգամավորներ կամ պատգամավորների խորհրդատուներ համաշխարհային հեղինակություն ունեցող հռչակավոր մասնագետներ, գիտնականներ և իրավաբաններ, եվրոպացի լրագրողներ մասնակցեցին Արցախի ժողովրդի իրավունքների մասին քննարկումներին եւ կարծիքներ փոխանակեցին: Պետք է նշել, որ նրանք առիթ ունեցան լսելու Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի՝ Արցախի պետության և ժողովրդի անունից փոխանցած խոսքը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հարութ Շիրինյանը:
Նա ընդգծեց, որ այս աշխատանքը համապատասխանում է Եվրոպայի Հայ դատի առաջնահերթություններին, որն է եվրոպացի քաղաքական գործիչներին առաջին աղբյուրից ներկայացնել տեղեկություններ եւ Արցախի բնակիչների ձայնը հասանելի դարձնել:
«Մենք հուսով ենք, որ այս աշխուժությանը կհաջորդեն գործնական քայլեր, որպեսզի ավելի մեծ թվով պատգամավորներ ներգրավվեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործին՝ նպաստելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,-հավելեց Հարութ Շիրինյանը:
Փետրվարի 27-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ) հյուրընկալեցին հանրային քննարկում` ականավոր միջազգային գիտնականների և դիվանագետների մասնակցությամբ: Քննարկման թեման էր միջազգային իրավունքի զարգացումները, բանակցությունների կարգավիճակը և Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու առաջարկությունները:
Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացվեցին փետրվարի 26-27-ը Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցած գիտաժողովի եզրակացությունները, որին մասնակցում էին միջազգային իրավունքի տասնյակ ականավոր մասնագետներ և նախկին դիվանագետներ: Գիտաժողովը կազմակերպվել էր Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից: Գիտաժողովի եզրակացությունները հետևյալն էին` հաստատված միջազգային իրավական նախադեպերի հիման վրա ժողովուրդները՝ այդ թվում արցախցիները, իրավունք ունեն անկախություն հռչակելու, միջազգային իրավունքը արգելում է բռնի ուժով անկախության հռչակմանը պատասխանել, վստահության մթնոլորտի ապահովումն առանցքային գործիք է հիմնախնդրի վերջնական կարգավորման և խաղաղության հասնելու գործում, հայատյացության սրացումը և պատերազմի քաջալերումն անընդունելի են և չպետք է խրախուսվեն. բռնության և ատելության հովանավորչությունն արգելված է միջազգային իրավունքով և այլն:
Կոնֆերանսի մասնակիցները եկան համաձայնության, որ Արցախի ինքնակառավարվելու պահանջատիրությունը հիմնավորված է. միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի Արցախում և խաղաղության գործընթացում՝ հակամարտության պատշաճ լուծում գտնելու համար:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01