Ռուսաստանը պետք է ուսումնասիրի ապացույցները եւ ինքնուրույն որոշում կայացնի ԱՄՆ-ում 2016 թվականի ընտրություններին միջամտելու համար մեղադրվողների մեղավորության շուրջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Երկրի ղեկավարը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի 13 քաղաքացիներին եւ երեք ռուսական կազմակերպություններին ուղղված մեղադրանքները, որոնց Վաշինգթոնը կասկածում է ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ։
«Մենք չենք կարող պատասխանել մեղադրանքներին, եթե մեղադրյալները չեն խախտել ռուսական օրենքները: Ես պետք է տեսնեմ՝ ինչ են այդ մարդիկ արել: Տվեք մեզ փաստաթղթերը, համապատասխան տեղեկությունները»,-ասել է Ռուսաստանի նախագահը` պատասխանելով ԱՄՆ ընտրություններում արտաքին միջամտության մասին հարցին:
«Իրավաբանական հիմնավոր կրթություն ունեցող մարդիկ պետք է հասկանան, որ մենք Ռուսաստանում չենք կարող քրեական հետապնդում իրականացնել մարդկանց նկատմամբ, եթե նրանք չեն խախտել ռուսական օրենսդրությունը։ Եթե ԱՄՆ–ում Ռուսաստանից որեւէ գործողություն են ակնկալում, ապա պետք է դիմեն Ռուսաստանի Գլխավոր դատախազություն։ Դա պետք է լինի պաշտոնական խողովակներով, ոչ թե մամուլի եւ քննադատության միջոցով»,–նշել է Պուտինը։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02