ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բարձր է գնահատում Եվրախորհրդարանում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված քննարկումների աշխատանքը: Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Հարութ Շիրինյանն, անդրադառնալով Եվրախորհրդարանում փետրվարի 27-ին տեղի ունեցած Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի մասին բարձր մակարդակի քննարկմանը, նշեց, որ Եվրոպայում նկատվում է անկյունադարձային կարևորություն ունեցող հանգրվան՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանում Արցախի հարցով տեղի ունեցած աշխուժությունը:
«Քննարկումներին եվրոպացի գործիչների մասնակցությունը բավական ներկայացուցչական էր: Տասնյակից ավելի եվրոպացի պատգամավորներ կամ պատգամավորների խորհրդատուներ համաշխարհային հեղինակություն ունեցող հռչակավոր մասնագետներ, գիտնականներ և իրավաբաններ, եվրոպացի լրագրողներ մասնակցեցին Արցախի ժողովրդի իրավունքների մասին քննարկումներին եւ կարծիքներ փոխանակեցին: Պետք է նշել, որ նրանք առիթ ունեցան լսելու Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի՝ Արցախի պետության և ժողովրդի անունից փոխանցած խոսքը»,- տեղեկացրել է Հարութ Շիրինյանը:
Նա ընդգծեց, որ այս աշխատանքը համապատասխանում է Եվրոպայի Հայ դատի առաջնահերթություններին, որն է եվրոպացի քաղաքական գործիչներին առաջին աղբյուրից ներկայացնել տեղեկություններ եւ Արցախի բնակիչների ձայնը հասանելի դարձնել:
«Մենք հուսով ենք, որ այս աշխուժությանը կհաջորդեն գործնական քայլեր, որպեսզի ավելի մեծ թվով պատգամավորներ ներգրավվեն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործին՝ նպաստելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,-հավելեց Հարութ Շիրինյանը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01