Հայ-թուրքական հարաբերություններին վերադարձը պետք է լինի նոր կետից` հաշվի առնելով տվյալ պահի իրավիճակը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանն` անդրադառնալով արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու գործընթացին:
«Տարիներ շարունակ Թուրքիան, բոլոր իր լծակներն օգտագործելով, Հայաստանի անկախ դառնալուց հետո աշխարհին մատուցում էր հետևյալ պատկերը. Հայաստանը բարդույթավորված պետություն է, չի ուզում շարժվել առաջ և ամեն ինչ կապում է պատմության հիշողության հետ, դրա համար էլ տարածաշրջանն այսպիսի վիճակում է, կան բաժանարար գծեր և այլն: Այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին, Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, որը հետագայում անվանվեց ֆուտբոլային դիվանագիտություն, իր էությամբ աննախադեպ էր: Ազգը, որը վերապրել էր ցեղասպանությունը, հայրենազրկումը, այսօր ուներ անկախ պետություն, և նրա ղեկավարը հանդես եկավ առանց որևէ նախապայմանների հարաբերություններ սկսելու նախաձեռնությամբ: Սա կոտրեց բոլոր կարծրատիպերը, որոնք առկա էին Թուրքիայի կողմից երկար ժամանակ տարած քարոզչության հետևանքով»,-ասաց Կարեն Բեքարյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանն իր նախաձեռնությամբ իրապես ուներ նպատակ և ցանկություն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմաններ բացելու, երկխոսություն սկսելու: Թուրքիան, չունենալով քաղաքական կամք, արձանագրությունների ստորագրումից հետո սկսեց խոսել նախապայմանների լեզվով:
«Թուրքիան այս տարիների ընթացքում այնպես վերափոխվեց, որ խոսել ժողովրդավարական նորմերի, խոսքի ազատության, մարդու իրավունքների մասին, պարզապես անհեթեթություն է: Այդ աստիճան վերափոխումը վերջին տարիներին այդ երկրին բավական հետ գցեց` գյուլենականության, հեղաշրջման փորձին մասնակցելու անվան տակ: Տեսնում եք ձերբակալվածների թիվը և կազմը` ուսուցիչներից սկսած, վերջացրած ինչով հնարավոր է: Այս ամենը Թուրքիային տանում է հեռու Եվրոպայից, արժեքային համակարգից, մարդու իրավունքներից ժողովրդավարությունից»,-ասաց նա:
Ազգային ժողովի պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանն այս ընթացքում աշխարհին հստակ ներկայացրեց Թուրքիայի կեցվածքը, առկա իրավիճակը և կատարեց իր քայլերը: Անդրադառնալով մյունխենյան համաժողովին ՀՀ Նախագահի ելույթին, Կարեն Բեքարյանը նշեց, որ այն մի քանի ուղերձ է պարունակում: Նախ այն, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակի, որ Թուրքիան պատանդ պահի արձանագրությունները և դիվիդենտներ քաղի: Մյուս կողմից, եթե առիթ լինի նորից վերադառնալու հայ-թուրքական հարաբերություններին, ապա նոր փաստաթուղթը պետք է ամրագրի այդ պահին առկա իրավիճակը:
«Հայաստանի բարի կամքը և ցանկությունն` ուղղված տարածաշրջանում լարվածությունը թուլացնելուն, հայ-թուրքական հարաբերությունների բավական խնդրահարույց դաշտը նորմալ հուն բերելուն, ամրագրվեց բոլոր միջազգային գործընկերների կողմից: Հայաստանը աշխարհին ցույց տվեց, որ ոչ մեկի հետ նախապայմաններով չի խոսում և չի հանդուրժի, որ իր հետ խոսեն նախապայմաններով»,-ասաց նա:
Լրագրողի հարցին, թե ինչ պայմաններում և երբ հնարավոր կլինի կրկին վերադառնալ հայ-թուրքական հարաբերություններին, Կարեն Բեքարյանը դժվարացավ պատասխանել: Նա նկատեց, որ խնդիրը բարդ է և դա չի կարող լինել մոտ ապագայում: Նրա խոսքով՝ եթե Թուրքիան ունենար կամք հարաբերություններ հաստատելու, ապա դա տեղի կունենար: Սպասել, որ ընտրություններից հետո իրավիճակը կփոխվի` քիչ հավանական է:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03