Հոլիվուդում տղամարդիկ միավորվել են սեռական բռնության դեմ՝ հորդորելով այլ տղամարդկանց իրենց վրա վերցնել կատարվող իրադարձությունների պատասխանատվությունը, հաղորդում է Hollywood Reporter-ը:
Իրենց բաց նամակում դերասանները, սցենարիստներն ու պրոդյուսերները, որոնց թվում է նաև «Ընկերներ» հեռուստասերիալի աստղ Դեյվիդ Շվիմերը, աջակցում են ոտնձգությունների ենթարկված կանանց, տղամարդկանց և կողմնորոշում չունեցող անձանց:

«Սեռական հանցագործությունների մեծ մասը կատարվում է հենց տղամարդկանց կողմից», – ասվում է հայտարարության մեջ: «Ուստի, յուրաքանչյուրիս պարտքն է հասկացնել մեր ընկերներին և գործընկերներին, որ սեռական ոտնձգությունն անթույլատրելի է ոչ միայն Հոլիվուդում, այլև ընդհանրապես ամենուր»:
Հայտնիները ոտնձգությունների դեմ ուղղված քարոզարշավ են սկսել`#AskMoreOfHim հեշթեգի ներքո («Պահանջի՛ր նրանից ավելին»): Այն համընկնում է #MeToo («Ես նույնպես») և #Time’sUp («Ժամանակը լրացել է») սեռական բռնության զոհերի պաշտպանությանն ուղղված շարժումների հետ:

#MeToo («Ես նույնպես») և #Time’sUp («Ժամանակը լրացել է») հեշթեգերը սոցցանցերում օգտագործում են բոլոր նրանք, ովքեր ենթարկվել են սեռական բռնության և ոտնձգությունների և ցանկություն ունեն աջակցել տուժածներին: #MeToo-ն լայն տարածում գտավ 2017թ.հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ հոլիվուդյան դերասանուհիները պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին մեղադրեցին սեռական ոտնձգության մեջ:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02