ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակցի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
2018թ-ի մարտի 3-ին` ժամը 04.10-ին, «Կապան ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունից իրենց մոտ են տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչներ Պողոս Ալեքսանյանը՝ ծնված 1964թ, Կարո Կարապետյանը՝ ծնված 1970թ. և Արթուր Մարտիրոսյանը՝ ծնված 1994թ., ով հիվանդանոցում մահացել է:
Պարզվել է, որ նշված երեք անձինք աշխատում են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունում. Արթուր Մարտիրոսյանն աշխատում էր որպես ապարաբարձիչ մեքենայի վարորդ, Պողոս Ալեքսանյանը` բեռնատարի վարորդ, իսկ Կարո Կարապետյանը` լեռնային վարպետ:
Վերջիններս «Կապան ԲԿ» ՓԲ ընկերություն են տեղափոխվել կոմբինատի Շահումյանի անվան ստորգետնյա հանքի 630 հորիզոնի թիվ 20 արևմտյան երակային շտրեկից:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետևանքով Արթուր Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ. կատարվել է դեպքի վայրի զննություն, հագուստների առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել արյան նմուշներ, դեպքի վայրից՝ արգասիքի նմուշներ, հարցաքննվել վկաներ:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01