Շիրակի մարզում նախորդ տարվա ընթացքում փակվել է 228, իսկ այս տարի ակնկալվում է փակել 257 աղբավայր:
Գյումրի այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին մարզպետ Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ Շվեդիայից սպասում են ներդրողների, որոնց հետ քննարկելու են աղբի վերամշակման գործարանի կառուցման ծրագիր:
Աղբահանություն կատարելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ նախորդ տարվա ընթացքում կնքվել է 1972 պայմանագիր:
Միաժամանակ, նշվել է, որ մարզում միայն իրավաբանական անձանց թիվը հասնում է 3000-ի, և վարչապետը խնդիր է դրել 2018-ի ընթացքում բոլոր իրավաբանական անձանց հետ կնքել պայմանագրեր:
«Չպետք է լինի իրավաբանական անձ, որն աղբահանության համար գումար չի վճարում: Մենք նրանից ավելի գումար չենք ցանկանում վերցնել, պարզապես ինքը պետք է վճարի աղբահանության համար», - ասել է վարչապետը:
Աղբահանության համար նախորդ տարվա ընթացքում մարզում ծախսվել է 411 մլն դրամ, իսկ գանձվել՝ 190 մլն, որից 95 մլն դրամը՝ ֆիզիկական անձանցից: 2018-ի ընթացքում նախատեսվում է աղբահանության համար գանձումները հասցնել 263 մլն դրամի:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01