Երբ Հայաստանի պարզ քաղաքացին տեսակետ է հայտնում և դժգոհում, որ կառավարության արձանագրած 7.5 տոկոս տնտեսական աճի արդյունքները ինքն իր սառնարանում չի զգում, իսկ արտագաղթը շարունակվում է՝ հասկանալի է , քանզի պարզ քաղաքացիների մեծ մասը տնտեսագետներ չեն և չեն կարող տնտեսագիտական վերլուծություններ կատարել...
Բայց ահա, երբ նման անհասկացողություն է ցուցաբերում «որձ կովերի» տիրակալ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ կարելի է ենթադրել, որ նախկին վարչապետը կամ պոպուլիստ է , կամ՝ դեմագոգ, կամ՝ մոռացել է տնտեսագիտության կանոնները, կամ էլ՝ իր «փառավոր» վարչապետությունը:
Մեկ բան պետք է հստակ գիտակցենք , որպեսզի մեր կյանքում դրական տեղաշարժեր լինեն և մենք ավելի լավ ապրենք՝ վարչապետ Կարապետյանի արձանագրած 7.5 տոկոսանոց տնտեսական աճը պետք է ավելանա և շարունականան բնույթ կրի, քանզի նախորդ տարիներին Հայաստանի տնտեսությունն այնպիսի անկումներ է գրանցել տարբեր պատճառներով (պատերազմ, «Սասնա ծռերի» ահաբեկչություն , համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ, միգուցե նաև սխալ վարչարարություն կամ տնտեսական ծրագիր), որ հաջողություների հասնելու համար մեզ շատ փող, առնվազն 3-5 տարվա կայուն տնտեսական աճ է հարկավոր :
Եվ վստահաբար սա հասկանում են նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու վարչապետ Կարապետյանին քննադատող մյուսները և փոխանակ ուրախանան , որ գործող վարչապետին հաջողվեց ծանր վիճակից հանելու, լույս տալու Հայաստանի տնտեսությանը՝ տեղի և անտեղի քննադատում են՝ միգուցեև նախանձով լցված :
Ի դեպ, հենց Հրանտ Բագրատյանի վարչապետության տարիներին տեղի ունեցած վայրի սեփականաշնորհումներն ու կապիտալը մասնավորին փոխանցելու քաղաքանակության արդյունքում է Հայաստանում ձևավորվել սոցիալական անարդարության և բևեռացման մթնոլորտ , որն էլ պատճառ դարձավ արտագաղթի , գործազրկության և պետության հանդեպ անվստահության...
Գոնե Հրանտ Բագրատյանը խեսելուց առաջ պետք է մի պահ մտածի , որ իր սխալ որոշումների արդյունքում Հայաստանի տնտեսական և ֆինանսական կարողությունները կենտրոնացել են մի քանի տոկոս մարդկանց ձեռքերում , իսկ մեր ժողովրդի մեծամասնությունը մի կերպ իր հանապազօրյա հացն է որոնել...
Մենք պետք է ուրախանանք , որ վարչապետ Կարապետյանի մոտ ստացվում է տնտեսությունը հանել ծանր վիճակից , թև ու թիկունք լինենք նրան և մեր լուման ներդնենք առողջ ու մրցունակ տնտեսություն կառուցելու վարչապետի ջանքերին , և այո՛, մեզ մեծ համբերություն է պետք , քանզի մեր խնդիրներն այնքան շատ են, իսկ հարուստների և պաշտոնյաների մեծ մասն այնքան ագահ , որ լավ ապրելու համար մեզ երկար ժամանակ է պետք....
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14