Թեհրանն իր հրթիռային հնարավորությունները կավելացնի պաշտպանական ռազմավարության շրջանակում, որի վրա քաղաքական գործոնները չեն անդրադառնա: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին Թեհրանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Tasnim-ը:
Շամհանին Իրանի պաշտպանական ուժը, մասնավորապես հրթիռային ծրագիրը, զսպման քաղաքականության համաձայն «անխուսափելի անհրաժեշտություն» է որակել: «Իրանի պաշտպանական հզորությունը որեւէ երկրի սպառնալիք չի ներկայացնում, եւ դրա ամրապնդումը կախված է անվտանգության պահանջմունքներից ու պոտենցիալ սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտությունից»,- հավելել է նա:
Նա Եվրոպային հորդորել է արագացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացումը: Շամհանին քննադատել է Եվրոպայի «սխալ» քաղաքականությունը, որն ԱՄՆ-ին զիջումների է գնում, որպեսզի նա մնա միջուկային գործարքի մեջ:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն իր հերթին Իրանին գովաբանել է ԳՀՀԾ-ին իր հավատարմության համար՝ հայտարարելով, որ Ֆրանսիան հանդես է գալիս միջուկային համաձայնագրի հարցում ԱՄՆ դիրքորոշման դեմ: Մատնացույց անելով Թեհրանի եւ Փարիզի քաղաքական եւ տնտեսական հեռանկարները՝ ԳՀՀԾ
-ն հաշվի առնելով, Լե Դրիանն ասել է, որ առաջիկայում կհրապարակվեն Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ արժութային եւ բանկային փոխգործակցության խթանման նոր ծրագրերը:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02