Վերջին շրջանում տարբեր ռանգի հանրապետականներ հայտարարում են , որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նաև շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել կուսակցության որոշումներին:
Եթե նույնիսկ այդ հանրապետականները նման հայտարարություններ են անում՝ ունենալով մեկ նպատակ, որպեսզի Սերժ Սարգսյանը ապրիլից հետո դառնա վարչապետ՝ պետք է գիտակցեն, որ նման հայտարարություններով սկզիբ են դնում ՀՀԿ-ի ներսում ժողովրդական սկզբունքների կայացմանը ,ինչը նշանակում է ,որ ՀՀԿ-ի քաղաքական էլիտան պետք է սկսի հաշվի նստել շարքային հանրապետականների կարծիքի հետ:
Եթե ՀՀԿ-ի ներսում իսկապես ժողովրդավարական սկզբունքներ սկսեն գործել, ապա ավելի քան 100 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ում նույն մարդը չի կարող 20 տարի մնալ նախարար կամ պատգամավոր , մի պաշտոնյան պաշտոնից պաշտոնի տեղափոխվի կամ էլ իր ազգուտակին տեղավորի կարևորագայուն պաշտոններին, քանզի 100 հազար մարդու մեջ բացառվում է,որ չլինեն տարիներով պաշտոնների կամ մանդանտների տիրացած և իրականում որևէ հաջողություն սեփական երկրին և կուսակցության համար այդպես էլ չբերած կուսակցականներից ավելի խելացի և պատրաստված մարդիկ ...
Եթե ՀՀԿ- ի ներսում իսկապես ժողովրդավարական արժեքներ գործեն, ապա կուսակցության անունից պաշտոնների գնացող և կարճ ժամանակում հարստացած պաշտոնյաները պետք կարողանան 100 հազար իրենց կուսակիցներին բացատրել, թե ինչպես են հարստացել, իսկ դա այդքան էլ հեշտ չէ:
Մի խոսքով՝ ես ուրախ կլինեմ, եթե իմ կուսակցության ներսում որոշումները կայացվեն միմիայն ներքևից վերև , և վստահ եմ, որ նման պարագայում ՀՀԿ-ի այսօրվա էլիտայի մեծ մասը ուղղակի չեն մնա ոչ կուսակցական, ոչ էլ պետական զբաղեցրած դիրքերում:
Եվ ամենակարևորը` ՀՀԿ-ի շարքերում իսկապես շատ են բանիմաց, կրթված, պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ, ովքեր ցանկացած պահի կարող են փոխարինել տարիներ շարունակ նախարար, փոխանախարար , պատգամավոր , դպրոցի տնօրեն կամ այլ պաշտոն զբաղեցնող և բավականին հարուստ ապրող հանրապետականների:
Վահրամ Բաղդասարյանը վստ՞ահ է,որ 100 հազար հանրապետականները հենց իրեն են տեսնում ՀՀԿ-ի ֆրակցիայի ղեկավարի պաշտոնում և այսպես շարունակ...
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14